MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Նախկիններին քննադատելով, բոլոր վատ գործերը նրանց հետ կապելով Փաշինյանը ուզում է կառավարել մինչև իր ժամկետի ավարտը
19:53, 25.01.2020
2238 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաշինյանի ողջ ասուլիսը նվիրված էր ՀՀԿ-ին կրկին վատաբանելու և Սերժ Սարգսյանին անհեթեթ մեղադրելու իր հոգնեցնող ավանդական թեմային:
Հրայր Թովմասյաի մասին հայտնի հայտարարությունը գերազանցեց բոլորիս սպասելիքները, սա իրոք մի ֆուտուրիստական բան էր: Դե սրիկաների, ազգի դավաճանների և մյուս արդեն սպասվող ձևակերպումները նորություն չէին և սպասելի ու կանխատեսելի էին:

Նախկիններին քննադատելով, աշխարհի բոլոր վատ գործերը նրանց հետ կապելով Փաշինյանը ուզում է կառավարել մինչև իր ժամկետի ավարտը մոռանալով, ո ր մարդիկ մտածելու կարողություն նույնպես ունեն և արդեն հասկանում են ում են բերել իշխանության և այս հին պլաստինկաները էլ չեն աշխատում, մարդիկ ռեալ փոփոխություն են ուզում, այլ ոչ թե 100 փաստերի մասին գրած հեքիաթների բուկլետ: Ձանձրացնող այս կանխատեսելի ելույթները այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն:

Բովանդակությունը արդեն ասել եմ նման էր հումորային հաղորդմանը և լուրջ վերաբերվել կամ վերլուծել այս ասուլիսում հնչած մտքերը անիմաստ ժամանակի կորուստ է»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
to top