MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Առաջին անգամ Գյումրիում Rock opera
18:29, 28.01.2020
1847 | 0
Մի քանի ամիս առաջ մենք հոդված էինք հրապարակել մի հրաշալի երգչուհու մասին:
Այսօր պատահաբար տեսնելով Անիբեկ երգչուհու պաստառը իրոք ամբողջ սրտով ուրախացա: Երկար դադարից հետո Հայաստանի միակ կոնտրալտոն և աշխարհի մասշտաբով այն եզակի ձայներից ՝/3 ու կես օկտավա/ երգչուհի ԱՆԻԲԵԿ-ը պատրաստվում է իր մենահամերգին Գյումրիում: Այս անգամ էլ չդադարեցի զարմանալ, երբ երգչուհուց իմացա, թե ինչով է առանձնանալու այս անգամ բեմում:
Եվ այսպես Գյումրիում՝ բեմից առաջին անգամ հնչելու է ռոք-օպերա, էնիգմատիկ ժանրի երգեր:
Կարծում եմ սա մեծ նորություն է ողջ Հայաստանում, քանի որ մեր շոու-բիզնեսում մենք չունենք այդ ժանրի ներկայացուցիչ... Բնականաբար անրադարձ կունենամ նաև համերգը վայելելուց հետո, բայց մինչև այդ հորդորում եմ դառնալ գրագետ երգչուհու, գրագետ հանդիսատես...
Համերգը տեղի կունենա Գյւմրու մարզամշակութային համալիրում՝ ս.թ. մարտի 15-ին ժամը՝ 17: 00-ին...
The article published in the Spokesperson project.
Share with friends
Agnesa Stepanyan
to top