MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Մարդկանց մանիպուլիացիայի ենթարկելու վեց եղանակները. գ) «աստիճանական գործադրման եղանակ»
21:21, 02.02.2020
3614 | 0

Կարելի է ժողովրդականություն չվայելող, ժողովրդի դժգոհությունը հարուցող որևէ գործողություն իրականացնել, որևէ օրենք գործի դնել, որևէ սահմանափակում կյանքի կոչել աստիճանաբար, քայլ առ քայլ: Նախորդ դարի 80-ական և 90-ական թվականներին հենց այդպես են ժողովրդի վզին փաթաթվել սկզբունքորեն նոր սոցիալ տնտեսական պայմաններ:

Պետությունը նվազագույնի է հասցնում իր գործառույթները, պարտականությունները, որի հետևանքով զանգվածային գործազրկություն է լինում, և աշխատողների հիմնական զանգվածն այնքան ցածր է վարձատրվում, որ հազիվ կարողանում է գոյատևել: Իսկ հետո գործազուրկներն «անբաններ» պիտակավորմանն են արժանանում ու մեղադրվում, թե իրենց ծայրահեղ թշվառ վիճակի համար իրենք են մեղավոր, որովհետև «աղքատությունն իրենց գլխում է»:

Եթե «աստիճանական գործադրման եղանակները» միաժամանակ տեղի ունենան, ապա, ամենայն հավանականությամբ, հեղափոխություն տեղի կունենա: Ահա թե ինչու են իշխանությունները ժողովրդին կեղեքելու մեղմ, հաճախ աննկատ ու ոչ շատ ցավոտ եղանակն ընտրում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
171 | 0
to top