MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Ո՞Ր ՆՇԱՆՆԵՐԻՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ
16:33, 10.02.2020
3067 | 0

ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ՎՏԱՆԳՎԱԾ Է
այդ պատճառով հարկավոր է պարբերաբար մաքրել օրգանիզմը։
Ո՞Ր ՆՇԱՆՆԵՐԻՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ

ՃԱՐՊԻ ԿՈՒՏԱԿՈՒՄ ՈՐՈՎԱՅՆԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ։ Որովայնի հատվածում ճարպի կուտակումը կարող է մի շարք խնդիրների հետևանք լինել, այդ թվում՝ օրգանիզմում տոքսինների կուտակման։ Պատճառն այն է, որ տոքսինները խոչընդոտում են գլյուկոզայի մակարդակը կարգավորելու և խոլեստերինը մշակելու գործընթացին։
ՏՈՔՍԻՆՆԵՐԸ լյարդին ստիպում են աշխատել էքստրեմալ ռեժիմով։ Այս դեպքում մեծ քանակով ջերմություն է արտադրվում, ինչը հանգեցնում դողէրոցքի։
ԷՆԵՐԳԻԱՅԻ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ։ Օրգանիզմում տոքսինների կուտակումը հանգեցնում է մշտական հոգնածության զգացման։
ՄԱՇԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ։ Օրգանիզմում տոքսինների կուտակումը կարող է մաշկային խնդիրների պատճառ դառնալ՝ ակնե, բշտիկներ, գրգռվածություն, կարմրություն, քոր։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ազատվել տոքսիններից։
ԳԼԽԱՑԱՎԵՐ։ Օրգանիզմում թույների կուտակումը գրգռում է նյարդային համակարգը և գլխացավեր առաջացնում։

ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ։ Տոքսինները դանդաղեցնում, բարդացնում են նյութափոխանակությունը, ինչն առաջացնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դիարեան, որովայնի փքվածությունը, փորկապությունը, մետեորիզմը։
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ։ Տոքսիկ նյութերի գերբեռնվածությունը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, քանի որ ազդում է նյարդային համակարգի վրա։ Քնի հետ կապված խնդիրները կարող են հետևանքներից մեկը լինել։

Author: Miss Fidora
The article published in the Spokesperson project.
Share with friends
Miss Fidora
02:19, 30.07.2020
4314 | 0
to top