Mamul.am
Full version
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+8 °C, +7 °C ... +12 °C Tomorrow:+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վրաստանի տարածքում կազմակերպվում են հայ-ադրբեջանական մերձեցման երեկոներ, դրանց մեջ ներգրավվում են մեծ թվով երիտասարդներ. Միշա Գալուստյան
00:08, 16.02.2020
Միշա Գալուստյանն իր ֆեյսբուքյան էջում գորւմ է. «Մյունխենյան ասուլիսը մեզ հասցրեց մի քանի կարևոր մեսիջ։ Ալիևը հստակ ձևակերպեց, որ ադրբեջանական կողմին բավարարող միակ պայմանը հողերի վերադարձն է կամ բանակցային ճանապարհով, կամ ռազմական։
Մենք ինտենսիվորեն պետք է պատրաստվենք պաշտպանելու մեր տարածքները։ Մեր համար սա իսկապես լինելու է գոյամարտ։ Ի տարբերություն արցախյան և ապրիլյան ազատամարտերի, հիմա մենք ունենք իշխանություն, որը ավելի շատ պաշտպանում է Ադրբեջանի շահերը, քան մերը։ Պետական գանձարանի փոշիացումը, հայ-ադրբեջանական եղբայրության քարոզը, բանակի վերնախավի հետապնդումները, երկրում տնտեսական և ազգամիջյան անկայունությունը բավականին թուլացնում են մեր դիրքերը։
Միաժամանակ Վրաստանի տարածքում կազմակերպվում են հայ-ադրբեջանական մերձեցման երեկոներ, դրանց մեջ ներգրավվում են մեծ թվով երիտասարդներ։ Ու դեռ հայտնի չէ, թե իրենց հեղափոխականներ հռչակած թավիշներն ու նրանց կողմնակիցները հնարավոր պատերազմի ժամանակ ում կողմից են կռվելու» ։
Share with friends
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top