MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+26 °C
Սկյութների ծագման մասին հույն պատմագիր Հերոդոտոսի գրի առած ավանդապատումներն ու անդրադարձ նրա «Պատմություն» երկի հայերեն թարգմանության բազում սխալներից մեկին
22:35, 19.02.2020
4250 | 0

Թուրքալեզու ցեղախմբերի ու ժողովուրդների նախահայր սկյութների մասին, բացի չին ժամանակագիրներից, տեղեկություններ են հաղորդել նաև հույն ու հռոմեացի պատմագիրները, իսկ Հերոդոտոսն իր «Պատմություն» -ում գրի է առել նրանց ծագման մասին երեք ավանդապատում: Հերոդոտոսի այս շատ արժեքավոր աշխատությունը թարգմանել է Սիմոն Կրկյաշարյանը, որը տպագրվել է 1986 թվականին: Անհրաժեշտ տեղեկությունները քաղելու ընթացքում, ցավոք, նաև պարզեցի, որ Կրկյաշարյանը, մեղմ ասած, բարեխղճորեն չի կատարել աշխատանքը, իսկ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի խմբագրական կոլեգիայի անդամները, դարձյալ մեղմ ասած, այնքան անփույթ են եղել, որ չեն նկատել բազմաթիվ սխալները:

Իսկ այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առաջին ավանդապատումն ու թարգմանական այն կոպիտ սխալը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ «վրիպակ» անվանել:

Հերոդոտոսը գրում է.

«Սկյութների պատմածի համաձայն՝ բոլոր ժողովուրդներից առավել երիտասարդն իրենց ժողովուրդն է, որն առաջացել է հետևյալ կերպ: Նախապես ամայի այս երկրում առաջին բնակիչը եղել է Տարգիտաոս անունով մի մարդ: Նրանք պատմում են, թե այդ Տարգիտաոսի ծնողները եղել են Զևսը և Բորյուսթենես գետի դուստրը (ես, անշուշտ, դրան չեմ հավատում, չնայած նրանց պնդումներին): Այսպիսի տոհմից է Տարգիստաոսը, իսկ նա ունեցել է երեք որդի՝ Լիպոքսաիս, Արպոքսաիս և ամենակրտսերը՝ Կոլաքսաիս»: Սրանց թագավորելու ժամանակ սկյութների երկրի վրա երկնքից ոսկե առարկաներ (արոր, լուծ, սակր և գավաթ) են ընկել: Այս իրերն առաջինը տեսնում է ավագ եղբայրը: Նա դեռ նոր էր մոտեցել, որպեսզի դրանք բարձրացի, երբ ոսկին բոցավառվում է: Այդժամ նա ընկրկում է, և մոտենում է երկրորդ եղբայրը, և ոսկին դարձյալ բոցով է պատվում: Այդպես բոցավառվող ոսկու հուրը հետ է մղում երկու եղբայրներին, իսկ երբ մոտենում է երրորդ՝ կրտսեր, եղբայրը, բոցը մարում է, և նա ոսկին իր տուն է տանում: Այդ պատճառով էլ եղբայրները համաձայնվում թագավորությունը հանձնել կրտսերին (գիրք չորրորդ, 5):

6.Արդ, պատմում են, թե Լիպոքսաիսից է սերվել «ավքատներ» անվանվող սկյութական ցեղը, միջնեկ եղբորից՝ «կատիարներ» և «տրասպիաններ» ցեղերը, դե իսկ ամենակրտսերից՝ թագավորից, «պարալատներ» ցեղը: Այս բոլորը միասին կոչվում են սկոլոտներ՝ թագավորի անունով: Դե իսկ հելլենները նրանց «սկյութներ» են անվանում:

Հերոդոտոսն ասում է, թե կրտսեր եղբոր անունը Կոլաքսաիս է: Եթե առաջնորդվենք թարգմանության ընդգծածս նախադասությամբ, ապա, որքան էլ ցանկանանք, Կոլաքսաիս ու «սկյութներ» անունների միջև անգամ հնչյունական կապ չենք կարող տեսնել: Եվ դրա մեղավորը Կրկյաշարյանն է, որն այդ հատվածը սխալ է թարգմանել: Երբ կարդացի ռուսերեն թարգմանությունը, ամեն ինչ պարզ դարձավ.

«6. Так вот, от Липоксаиса, как говорят, произошло скифское племя, называемое авхатами, от среднего брата — племя катиаров и траспиев, а от младшего из братьев — царя — племя паралатов. Все племена вместе называются сколотами, т. е. царскими. Эллины же зовут их скифами.»

Այսինքն՝ ընդգծված նախադասությունը պետք է այսպես թարգմանվեր.

«Այս բոլոր ցեղերը միասին անվանվում են «սկոլոտ», այսինքն՝ «թագավորական» »:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
285 | 0
09:44, 13.04.2024
391 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
351 | 0
08:44, 03.04.2024
289 | 0
to top