MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+24 °C
Սերտ համագործակցություն
17:45, 21.02.2020
3508 | 0
Արդեն 1 տարուց ավել է, ինչ սերտ համագործակցություն է առկա Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի և ՙMANGASAR. com՚ լրատվական կայքի միջև:
Լրատվական կայքը մշտապես լուսաբանում է ուսումնարանի ուսումնական պրոցեսը, անդրադառնում այս կրթական օջախում գործող ուսումնական խմբերի գործունեությանը, ռեպորտաժներ է պատրաստում խմբերի ուսումնական վարպետների մասին, լուսաբանում է ուսանողների ուսումնա-արտադրական պրակտիկաների անցկացմանը, լայնորեն մասնակցում ուսումնարանում ընթացող գրական-մշակութային միջոցառումներին:
-Մեծ է մամուլի դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում, -ասում է Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը:
ԶԼՄ-ների և աշխատակիցների սրտացավ ու անաչառ աշխատելաոճի արդյունքում հասարակությունը մշտապես իրազեկ է լինում աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին: Կարևոր է հատկապես, երբ այդ դաշտում տիրում է խոսքի ու մտքի ազատությունը: Հասարակությունը տեղեկացվում է իր իրավունքների ու տիրող իրադարձությունների մասին, իսկ ազատ խոսքի առկայության դեպքում՝ ազատ հայտնում է իր մտահոգությունը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ:
-Պատահական չէ, որ մամուլն անվանում են չորրորդ իշխանություն, քանզի հենց մամուլն է հանդիսանում քաղաքականություն-հասարակություն միջնորդ համակարգը, ուստի նրա հիմնական առաքելությունը` արդարությանն ու օբյեկտիվության ապահովումն է, - ավելացնում է ՙMANGASAR. com՚ լրատվական կայքի հիմնադիր Արայիկ Թարփոշյանը:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4908 | 0
to top