MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+26 °C
Գիտե՞ք արդյոք
22:26, 07.03.2020
3091 | 0

«Էվակուացիա» եզրույթը, որի հայերենը «տարհանում» -ն է, ծնունդ է առել լատիներեն «էվոկացիա» եզրույթից:

«Էվոկացիա» -ն հին հռոմեացիների ծիսակատարություններից մեկն է եղել և նշանակել է «դուրս կանչել»: Երբ որևէ ցեղի կամ ժողովրդի դեմ հռոմեացիները պատերազմի են ելել «Էվոկացիա» անունը կրող ծիսակատարությունն են կատարել, որի ընթացքում հանդիսավոր դյութանքներով, խոստումներով ու հմայախոսքերով թշնամու աստվածներին դուրս են կանչել պաշարված քաղաքից, որից հետո նրան անիծել են, որ պարտվի ու իր հետ պարտության մատնի պաշարվածներին: Կարթագենը պաշարելու ժամանակ, օրինակ, հռոմեացիները «էվոկացիա» են կիրառել: Հռոմեական բանակի հրամանատար Սցիպիոնը, դիմել Կարթագենի աստվածներին, հետևյալն է ասել.

«Եթե կան Կարթագենի հանրապետությանը և նրա բնակիչներին հովանավորող աստված կամ աստվածուհի, և դու՝ մեծ աստված, որ ստանձնել ես այս քաղաքի ու նրա ժողովրդի պաշտպանությունը, խնդրում, անիծում և աղաչում եմ ձեզ լքել նրանց, հեռանալ նրանց բնակարաններից, տաճարներից, սուրբ վայրերից ու այս քաղաքի ու նրա ժողովրդի վրա վախ ու սարսափ արտաշնչես, դատապարտես նրանց մոռացման, իսկ այն բանից հետո, երբ դուք կլքեք նրանց, կգաք Հռոմ՝ իմ ու իմ բարեկամների մոտ, ու կհամոզվեք, թե որքան հյուրընկալ ու հարմարավետ են մեր բնակարանները, մեր տաճարները, մեր սրբարաններն ու մեր քաղաքը և մեզ՝ ինձ, իմ զինվորներին ու Հռոմի ժողովրդին, ձեր պաշտպանության տակ կառնեք: Եթե դուք այդպես վարվեք, ես երդվում եմ ձեզ համար տաճար կառուցել և ի պատիվ ձեզ խաղեր սահմանել»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
293 | 0
09:44, 13.04.2024
400 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
352 | 0
08:44, 03.04.2024
289 | 0
to top