MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
«Անտոնինոսյան ժանտախտ»-ի մասին
14:26, 17.03.2020
5112 | 0

Պատմության մեջ «Անտոնինոսյան ժանտախտ» (նորագույն հետազոտողներից ոմանք այն կարծիքին են, որ ոչ թե ժանտախտի, այլ՝ ջրծաղիկի համաճարակ է եղել) անունով մտած համաճարակը, որն Հռոմեական կայսրությանը պատուհասեց Անտոնինոսների հարստության վերջին շրջանում՝ Մարկոս Ավրելիոս և Կոմոդոս կայսրերի գահակալության տարիներին, տևել է շուրջ 25 տարի՝ 165-ից մինչև 190 թվականը:

Ժանտախտը «անտոնինոսյան» է անվանվել, որովհետև այդ ժամանակաշրջանում կայսրությունը ղեկավարել են Անտոնինոս Պիոս (86 – 161 թթ.) կայսեր հետնորդները:

Ըստ որոշ աղբյուրների՝ համաճարակը բռնկվել է 166 թվականին, Տիգրիս գետի վրա գտնվող Սելևկիա քաղաքում, երբ հռոմեական զորքերը գրավել են այն: Լեգեոներները վարակվել են, և արդեն գարնանը նրանց շարքերում կորուստներն այնքան մեծ են եղել, որ արշավանքը ստիպված են եղել դադարեցնել, և զորքերը վերադարձել են իրենց բազաները: Հրամանատարության այս որոշումը ճակատագրական է եղել, որովհետև արշավանքից վերադարձած զինվորները շուտով հիվանդությունը տեղափոխել են կայսրության տարածք: Սիրիայից այն շուտով փոխանցվում է Փոքր Ասիա, այնուհետև Հունաստան: Ճանապարհների ու ծովային ուղիների զարգացածության շնորհիվ համաճարակը շուտով հասնում է կայսրության նույնիսկ ամենախուլ անկյուններ: Եգիպտական պապիրուսները պահպանել են վկայություններ այս համաճարակի մասին: Սոկնոպեու Նեսոս գյուղի գրեթե ամբողջ բնակչությունը մահացել է: Ինչպես վկայում է պապիրուսներից մեկը՝ համաճարակը հարուցել է գյուղատնտեսական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ: Հանցագործ խմբերն ամայացրել են ամբողջական շրջաններ:

Քանի որ այս համաճարակի մասին հիմնական տեղեկություները պատմաբանները քաղում են ժամանակի նշանավոր բժիշկ Գալենոսի գրառումներից, այդ իսկ պատճառով համաճարակը նաև «գալենոսյան» են անվանում: 166 թվականին Գալենոսը Հռոմում է եղել, երբ այստեղ գրանցվել են հիվանդության առաջին դեպքերը, իսկ հետո նա դիտարկել է հիվանդության այլ բռնկումներն Ակվիլեայում, 168 – 169 թվականներին:

Գալենոսը հիվանդության առաջացման պատճառ է համարել մարդու օրգանիզմում առկա հեղուկների դիզբալանսը և համոզված է եղել, թե բուժումը հնարավոր է՝ վարակվելուց 9 օր անց գոյացած ցանում առկա հեղուկն հեռացնելու միջոցով:

Հիվանդության համաճարակի հետևանքները չափազանց ծանր են եղել Հռոմեական կայսրության բնակչության համար: 166 – 169 թվականների ընթացքում հիվանդությունից մահացել է կայսրության արևելյան լեգեոնների անձնակազմի քառորդ մասն ու Դանուբյան բանակի մոտ հինգերորդ մասը: Առանձնապես ծանր կորուսներ են կրել խոշոր քաղաքները: Դիոն Կասիոս պատմիչի վկայությամբ՝ Հռոմում հիվանդությունն ամեն օր 2000 մարդու կյանք է խլել, ընդ որում մահացել է վարակվածներից յուրաքանչյուր չորրորդը: Իսպանիայում մարդաթափվել են ամբողջական մարզեր. դրանց բնակչությունը կա՛մ մահացել է, կա՛մ փախել է այլ վայրեր: Հետազոտողների մի խումբ հաշվել է, որ այս համաճարակից մահացել է կայսրության ամբողջ բնակչության մոտ 25 – 33 տոկոսը, իսկ ըստ գիտնականների մեկ այլ խմբի հաշվարկի՝ 7-ից 10 տոկոսը: 166 – 189 թվականների ընթացքում համաճարակի զոհ է դարձել 7-ից 10 միլիոն մարդ: Այդ ժամանակ կայսրության բնակչության թիվը շուրջ 64 միլիոն է եղել:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
270 | 0
09:44, 13.04.2024
362 | 0
11:39, 08.04.2024
394 | 0
09:16, 06.04.2024
349 | 0
08:44, 03.04.2024
287 | 0
to top