MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
Հայաստանին պետք է կառավարության հակաճգնաժամային քայլերի նոր ծրագիր. Վահան Բաբայան
18:32, 24.03.2020
1890 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանին պետք է կառավարության հակաճգնաժամային քայլերի նոր ծրագիր

Այն ծրագիրը, որը հաստատվել է որպես կառավարության ծրագիր ԱԺ-ում այլևս չի կարող լինել կենսունակ մեր երկրի համար:
Այն իհարկե շատ հեռու էր ծրագիր կոչվելուց և ավելի շատ հիշեցնում էր երազանքների մի ամփոփ ժողովածու, սակայն նույնիսկ այդ վիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը այլևս կարծում եմ ակտուալ չէ:

Օպերատիվ կարճաժամկետ որոշումներից բացի կառավարությունը արդեն պետք է բերի նոր ծրագիր, իսկ եթե չի կարողանում բերել պետք է բերեն այն մարդիկ ովքեր դա կարողեն: Բերել և հիմնավորել և քայլերի ճանապարհային քարտեզը և ժամկետները և միջոցները, թե ինչպես է Հայաստանը ապրելու և զարգանալու այս ճգնաժամային վիճակում և վիճակից հետո:

Դժվար չէ հասկանալ, որ երկրի տնտեսությանը հասցված է ահռելի հարված և առաջնորդվել հին ծրագրերով նշանակում է լուրջ չվերաբերվել տնտեսությանը, ինչի արդյունքում կարող ենք ունենալ շատ բարդ իրավիճակներ:
Ավելին` դիլետանտների ժամանակը անցավ, եկել է լուրջ մասնագետների ժամանակը: Փողոցում քայլած ակտիվիստները պետք հեռանան իսկ իրենց փոխարեն գան ոլորտների մասնագետներ»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top