MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
Փաստորեն մեր երկրում այնքան քիչ են հիմնական աշխատանք չունեցող և օրավարձով աշխատող քաղաքացիները, որ Նիկոլը նրանց ման է գալիս ու չի գտնում
21:43, 25.03.2020
2517 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլը նրանց փնտրում է, բայց չի գտնում

Փաստորեն մեր երկրում այնքան քիչ են հիմնական աշխատանք չունեցող և օրավարձով աշխատող քաղաքացիները, որ Նիկոլը նրանց ման է գալիս ու չի գտնում:

«ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, մենք պատրաստ ենք օգնել, բայց նրանց գտնելու խնդիր ունենք» ասել է այսօր վարչապետը ԱԺ-ում:

Տեղը ասեմ, որ իզուր բոլորին 10.000 դոլար չբաժանեք:
Օրավարձով մեր երկրում աշխատում են խանութների վաճառողները, տաքսիստները, վարսավիրները, առաքիչները, մատուցողները, էլի ու էլի շատ մարդիկ, դա գիտենք բոլորս ի՞նչ է կառավարությունը չգիտի՞:

Դա ահռելի թիվ է և ժամանակն է, որ վարչապետը իր օրինակները չբերի ԱԺ պատգամավորների կյանքից մեր երկրում բոլորը պատգամավոր չեն աշխատում, ոչ էլ պետական պաշտոնյաներ են:
Պատգամավորը այնքան աշխատավարձ է ստանում, որ չի կարող սպառողական վարկերը մուծելու խնդիր երբևէ ունենալ իսկ օրավարձով աշխատող մատուցողը կամ վարսավիրը հաստատ կունենան եթե չաշխատեն»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top