MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Նա մարզահագուստով էր գնացել «Ikea» (ԻԿԵԱ- նիդերլանադական արտադրական-առևտրային ընկերությունների խումբ) …և այնտեղ մսից պատրաստված կոլոլակներ էր համտեսում
22:15, 31.03.2020
3926 | 0

«Չափի զգացումն արժեվորող ու պահպանող Ազնավուրը հագնվելու առումով միշտ ժամանակավրեպ էր, - պատմել է երգչի մտերիմ ընկերներից մեկը՝ Ժան-Լյուկ Փըթիթրանոն:

Գաստրոնոմիական ժամանակագիրը հիշել է այս նշանավոր դիպվածը, որը ցույց է տալիս Շարլ Ազնավուրի պարզությունը: Մի օր հռչակավոր շանսոնյեն, ժամանելով Ավինյոն, որոշում է հաջորդ օրն այցելել «Ikea», որն աշխատանքն սկսել է ժամը 10-ին: Նա պետք է այնտեղ լիներ 9: 45- ին: Ազնավուրը՝ իր նշանավոր արևային ակնոցն աչքերին ու հագին՝ իր մարմնի չափսից բավականին մեծ մարզահագուստ, սպասում էր մետաղյա վարագույրի առջև: Բոլորն ասում էին. «Տեսե՛ք, կարծես թե Շարլ Ազնավուրն է»: Եվ նա այնտեղ մի շրջապտույտ կատարեց, մնաց մինչև կեսօր, որովհետև մսից պատրաստված կոլոլակներ էր ուտում:

Նա Էդիտ Պիաֆի հետ երբեք «չի պառկել»

Իր կարիերայի սկզբում Շարլ Ազնավուրը եղել է Էդիտ Պիաֆի վարորդը, քարտուղարը և նույնիսկ վստհորդը: Նրանց մեջ եղել է մասնագիտական ու ընկերական կապ…որը երբեք սիրայինի չի վերածվել: Ազնավուրն այս մասին ասել է Միշել Դրյուքեին: : Ազնավուրի մահից մի քանի ամիս առաջ երկու ընկերները՝ Ազնավուրն ու Դրյուքեն, սկսել են թվարկել Պիաֆի սիրեկաններին, ու Ազնավորն իր ընկերոջն ասել է. «Ես նրա հետ չեմ պառկել…Նա չուզեց:

Ի դեպ, Էդիտ Պիաֆն է Ազնավուրին համոզել, որ քիթը պլաստիկ վիրահատության ենթարկի, և այդ վիրահատությունը երգչուհին է ֆինանսավորել: Ազնավուրն արվեստի ոլորտի միակ տղամարդ ներկայացուցիչն է, որը, ինչպես ամերիկացիները, խոստովանել է, որ սարքովի քիթ է կրել ու գլխի մազերի իմպլանտացիա է կատարել: Նա այդ հարցերում ամենևին բարդույթներ չի ունեցել», - ընդգծել է Միշել Դրյուքեն:

«Երբ մահացել էր Ֆրենկ Սինատրան, - հիշել է նույն Միշել Դրյուքեն, - մի օր նա ինձ ասաց. «Շատ տխուր եմ, որովհետև Ֆրենկ Սինատրան է մահացել, ու դարի երգիչներից միայն ես եմ մնացել»: Կինը, որ մեր կողքին էր, ասաց՝ ի՜նչ էլ համեստն է»:

Նկարում՝ Ազնավուրը 1941 թվականին:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
458 | 0
11:39, 08.04.2024
434 | 0
09:16, 06.04.2024
380 | 0
to top