Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միֆ առաջին` 80-ականների զենքեր Ստերի չափաբաժինը այնքան մեծ է եղել, որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող հակաքարոզչությունը մինչ այսօր մնացել է շատ մարդկանց ուղեղներում: Շատերը շտամպային մեթոդով կրկնում են այն բաները, ինչի մասին նույնիսկ պատկերացում չունեն: Այդ հակաքարոզչության միֆերից մեկը եղել է 80-ականների զենքի միֆը, որը մինչ այս պահը շահարկվում էր: Այսօր Սերժ Սարգսյանը շատ հիմնավոր և պարզ բացատրել է այդ խոսքերի իմաստը ամբողջովին փլուզելով այն միֆը, որով մի մեծ հակաքարոզչական բլեֆ էր կառուցվում: Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է «Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես այնտեղ եմ ասել, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա: Հ.Գ հերթով պետք է հանրությանը ներկայացնենք երրորդ Նախագահի մասին այն ստերը, որոնք օգտագործվեցին 2018թ իբր թավշյա իշխանափոխության ժամանակ»: |