MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Tomorrow:+27 °C
Հուսով եմ և վստահ եմ...
16:40, 11.05.2020
4274 | 0

Ժողովուրդ եկեք խմորին ջուր չտանք և փորձենք վայրկյան շուտ մոռանանք այս խայտառակությունը։
Հուսով եմ և վստահ եմ, որ վերևներում կանեն ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։
Հուսով եմ և վստահ եմ, որ վերևներում հետևություններ կանեն և կգտնեն ելքեր հետագայում նմանօրինակ երևույթների կրկնությունը բացառելու համար։
Հուսով եմ և վստահ եմ, որ մի օր բոլորը կհասկանան, որ ժողովրդավարությունը բռունցքներով և վիրավորանքներով չեն կառուցում։
Հուսով եմ և վստահ եմ, որ մի օր բոլորը կհասկանան խոսքի ազատության և լպիրշության տարբերությունը։
Հուսով եմ և վստահ եմ, որ մի օր բոլորը կհասկանան, որ երկրի ղեկավարը ինչ-որ իմաստով պետության սիմվոլն է, երկրի, ժողովրդի հավաքական դեմքը, առաջնորդը ու նրա ներկայությամբ, առավել ևս երկրի թիվ մեկ դահլիճում անսանձ պահելաձև կամ խոսելաձև ունեցող մարդիկ ուղղակիօրէն ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը երկրի և ժողովրդի հանդեպ, ցավալի է իհարկե, որ նման մարդիկ խորհրդարանի շենքում են հայտնվել, իսկ կրկնակի անհեթեթ է, որ նրանք պատգամավորներ են։ Կարծում եմ սա 100%-ով համամասնական ընտրակարգին անցնելու և որպես թեկնածու ցուցակում ընդգրկվելու համար "համեստ" սահմանափակումների պտուղներն են։
Եվ վերջապես ժողովուրդ մենք ՀԱՅ ենք։ Երբ եվրոպայից թխած մի օրենք կամ մշակույթ են ուզում բերել մեր երկիր, մենք ընդդիմանում ենք, ասում ենք դա նման չի մեզ և մեր մշակույթին, բայց երբ լեզուներս ափռ-ցփռ շաղ ենք տալիս տեսախցիկների առաջ, սոց. ցանցերում կամ առավել ևս ԱԺ թիվ1 ամբիոնից, ասում ենք դա խոսքի ազատություն կամ ժողովրդավարություն է։ Սխալվում եք հայեր ջան։ Ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը իհարկե լավ բաներ են, բայց ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ Է ԳԵՂԵՑԻԿ։


Արայիկ Թարփոշյան
ՙՄանգասար՚ հ/ը տնօրեն

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4914 | 0
to top