MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+28 °C
Առողջ ապրելակերպը օրվա հրամայական
21:51, 14.05.2020
4708 | 0

Մայր բնությունը հոգացել է այնպես, որ հնի ու նորի պայքարում միշտ հաղթում է նորը։
Ամեն պահի հիմնական խնդիրն այն է, թե ի՞նչ արագությամբ կհնանա այսօրվա նորը։
Այլ բառերով, թե ի՞նչ արագություն կհավաքի ԵՐԿՐԻ ՋԱՐԳԱՑՈՒՄԸ։
Առողջությունը՝ բնության կողմից փոխանցված ամենաթանկարժեք պարգևն է: Անկախ նրանից, թե ինչ բարձունքների է հասել բժշկությունը՝ այն չի կարող փրկել բոլորին՝ բոլոր հիվանդությունների դեպքում: «Կենարար ջրի» մասին երազելու փոխարեն մարդը պետք է գիտակցի, որ ինքն է իր առողջության պահապանը, և որ դեռ մանկուց անհրաժեշտ է վարել ակտիվ և առողջ ապրելակերպ:

Առողջ ապրելակերպի տարրերն են

  • Կանոնավոր աշխատանքի, հանգստի և օրվա՝ ռեժիմ,
  • Օպտիմալ շարժողական ակտիվություն,
  • Օրգանիզմի կոփում,
  • Ռացիոնալ սնունդ,
  • Վնասակար սովորույթների ձերբազատում
  • Անձնական հիգիենայի կանոնների պահպանում:

Պահպանելով առողջ ապրելակերպի կանոնները հնարավոր է պայքարել անգամ, արդեն իսկ առկա առողջական խնդիրների դեմ` նվազեցնելով առողջության վրա մարդու վարքով պայմանավորված գործոնների ազդեցությունը:
Համաշխարհային այս համաճարակի պայմաններում առողջ ապրելակերպը դառնում է կենսական և օրվա հրամայական:


Ռիտա Քեշիշյան
Աբովյանի Ն Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
to top