MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+26 °C
Վերջին զանգը՝ առցանց
16:18, 22.05.2020
5468 | 0
Աբովյանի Ն Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 9-բ դասարանի աշակերտները միահամուռ ուժերով առցանց կազմակերպեցին վերջին զանգ միջոցառումը:
Դասարանի աշակերտները տնային պայմաններում արտասանեցին, երգեցին, ապահովեցին բարձր, ինչու չէ նաև վերջին զանգին հատուկ տխուր տրամադրություն:
-Սիրելի շրջանավարտնե՛ր, Շնորհավորում եմ այս հիանալի, գեղեցիկ և անմոռանալի օրվա առթիվ: Վերջին զանգն ամենաուրախ և ամենասպասված տոնն է դպրոցականների համար, - վերջին զանգի կապակցությամբ Աբովյանի Ն Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 9-բ դասարանի աշակերտներին առցանց այսպես է շնորհավորում դասարանի ղեկավար Ռիտա Քեշիշյանը և ավելացնում. Այսօր դպրոցը ձեզ բարի ճանապարհ է մաղթում: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր սիրելի կրթօջախին՝ թողնելով այնտեղ անմոռանալի հիշողություններ ու ձեր սիրելի ուսուցիչներին: Տարիներ անց դուք կարոտով կհիշեք դպրոցը, ուսուցիչներին, դասընկերներին: Սակայն ցանկանում եմ, որ դուք այս գեղեցիկ օրը անցկացնեք ջերմ ժպիտներով և դարձնեք տոն, որը ամբողջ կյանքում կհիշեք: Վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ: Ավարտվում է ձեր կյանքի պատանեկան փուլը: Դպրոցն այսօր ձեզ ճանապարհում է դեպի նոր աշխարհ, դեպի մեծ կյանք: Մաղթում եմ, որ դպրոցական անհոգությունն ու կենսուրախությունը դառնան կյանքի ձեր ուղեկիցը: Մտնելով նոր՝ կյանք յուրաքանչյուրդ գտնում եք ձեր նոր ուղիները, իսկ դպրոցում ստացած գիտելիքներն ու ուսուցիչների խորհուրդները, համոզված եղեք, կլինեն ձեր օգնականները: Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու առթիվ, մաղթում եմ կանաչ ճանապարհ, հաջողություններ և հաղթանակներ կյանքի նոր շրջանում, և թող ձեր մեծ կյանք մտնելու այս նշանակալի օրը անմոռանալի դառնա ողջ կյանքի ընթացքում:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4903 | 0
to top