MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +25 °C Tomorrow:+26 °C
Ալեն Սիմոնյանը՝ Արցախի նախագահի երդմնակալությանը հաջորդած հավաքույթից հայտնի դարձած լուսանկարի մասին
17:36, 22.05.2020
2474 | 0

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ երեկ Արցախի Հանրապետությունում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո սեղանի շուրջ արված լուսանկարին, որը համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել:

«Շատ է քննարկվում սոցիալական հեռավորությունը, դիմակների հարցը, ինչպես նաև այն կոչերը, որ մենք անում ենք: Հիմա մարդիկ ասում են, որ մենք կոչերով ենք հանդես գալիս, բայց մենք՝ ինքներս, դրան չենք հետևում: Կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք Արցախի Հանրապետությունում, որտեղ կա այլ իրավական ռեժիմ, իրավիճակի կտրուկ տարբերություն կա», - նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ շրջանառվող լուսանկարը արված է բաց տարածքում, Արցախի Հանրապետությունում գործող կանոններին և օրենքներին համապատասխան:

«Նման խիստ սահմանփակումներ, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում, բարեբախտաբար, չկան: Այնուամենայնիվ, հասկանալի են զայրույթն ու հարցերը, որոնք առաջանում են: Պետք է հաշվի առնել, որ այս իրավիճակում ամեն մի բառ, լուսանկար ու արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում: Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք էր դա հաշվի առնել», - նշեց Սիմոնյանը՝ հորդորելով հետևել կանոններին, պահպանել դրանք ու օրինակ ծառայել մյուսների համար, կրել դիմակները և թույլ չտալ, որ իրավիճակն էլ ավելի վատանա մեր երկրում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Եղիշ Մարուքյան
10:32, 20.05.2020
2486 | 0
18:50, 16.05.2020
3437 | 0
to top