MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
Միակ պատրվակը, որ արտակարգ դրությունը երկարաձգվի այսօրվա Նիկոլի լայվն էր. Վահան Բաբայան
14:21, 01.06.2020
2384 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միակ պատրվակը, որ արտակարգ դրությունը երկարաձգվի այսօրվա Նիկոլի լայվն էր:

Արտակարգ դրության երկարաձգման հետ միասին երկարաձգվելու է նաև Նիկոլի իշխանությունը: Սա արդեն փաստ է, քանի որ սահմանափակումները թույլ չեն տալիս մեր քաղաքացիներին արտահայտել իրենց բողոքի ձայնը:
Ով՞է տեսել նման ժպիտով խոսող երկրի ղեկավարի ում երկրում արդեն հարյուրից ավել մարդ է մահացել այդ վիրուսից, որից նաև այս պահին անձամբ ինքն էլ իբր ունի:
Տեսել՞եք նման բան, անբնական բան է:
Երկրորդը Սարդարապատում նույնիսկ դիմակ դնող իր լայվերում նույնիսկ դիմակ կրող առողջ վարչապետը վարակվելուց հետո էլ դիմակ չի կրում, աբսուրդ է:
Մի զարմացեք, որ մարդիկ այլևս չեն հավատում նույնիսկ այս փաստին, էդքան ստերից հետո ուրիշ բան սպասել պետք չի, հավատը երբ կորում է այն այլևս չի վերականգնվում»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top