MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Tomorrow:+16 °C
«Շնորհակա՛լ եմ առատաձեռնությանդ համար, Տե՛ր». քահանաներն ու հանգանակության բաժանումը
11:41, 13.06.2020
4203 | 0

Թանկարժեք մեքենաներ ունեցող երեք քահանա մի օր հանդիպում են ճոխ սեղանի շուրջ և իրար պատմում, թե ինչպես են տնօրինում հանգանակած գումարները:

Առաջին քահանան ասում է.

-Հանգանակությունը բաժանելու համար ես մի գավաթ եմ դնում ինձնից 10 մետր հեռավորության վրա և հանգանակած մանրադրամը մեկ առ մեկ փորձում եմ գցել գավաթի մեջ: Ինչն ընկնում է գավաթի մեջ, իմն է, ինչ գավաթի շուրջն է ընկնում, Աստծունն է:

-Իսկ ես, - ասում է երկրորդ քահանան, - գետնին մի գիծ եմ գծում, հետո հանգանակությունից հավաքված փողը նետում եմ. որը իմ կողմն է ընկնում, իմն է, որը գծից անցնում է, Աստծունն է:

Հանգանակությունը բաժանելու իր մեթոդը ներկայացնում է նաև երրորդ քահանան.

-Ես փողը դեպի երկինք եմ նետում: Աստված որն ուզում է, բռնում է, իսկ որը գետնին է ընկնում, ինձ է մնում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
170 | 0
to top