MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Tomorrow:+16 °C
Արևային վահանակների տեղադրման նոր մոտեցում. Ագրոֆոտովոլտայիկ
23:22, 16.06.2020
3382 | 0

Վերջին երկու տարիների ընթացքում արևային էներգիան Հայաստանում զգալիորեն աճել է` ելնելով էներգետիկայի մասին օրենքի կարգավորումներից, որոնք Կառավարությունն ընդունել է 2017 թվականին: Շատ ձեռնարկություններ և տնային տնտեսություններ արդեն օգտվել են արևային էներգիայից և իսկապես զգացել են դրա շահավետ լինելը: Այն հատկապես ձեռնտու է էլ.էներգիայի մեծ ծախս ունեցող օբյեկտների համար, ինչպիսիք են սեղմված գազի գազալցակայանները և տարբեր արտադրական ձեռնարկություններ: Գյուղատնտեսությունը նույնպես հետ չի մնում, բայց, ցավոք, այստեղ ոչ ամբողջ ներուժն է օգտագործվում:

Հայաստանում արևային վահանակներն արդեն սկսել են տեղադրվել գյուղատնտեսական շենքերի տանիքներին, օրինակ, գինեգործության և պանրի գործարանների տանիքներին, բայց պարզվում է, որ արևային վահանակները կարող են տեղադրվել ոչ միայն շենքերի տանիքներում, այլև մշակվող հողերի վրա, որտեղ աճում են բույսեր կամ բերքատու ծառեր, և այս տեղադրումներն ունեն բազմաթիվ առավելություններ:


Այս հայեցակարգը նոր չէ, այն առաջարկվել է Ա. Գոտզբերգերի և Ա. Զաստրովի կողմից 1981 թվականին (Գոտզբերգեր Ա., Զաստով Ա. «Արևային էներգիայի փոխակերպման և բույսերի մշակման համակեցության մասին»), «Արևային էներգիա» միջազգային ամսագիր 1, N1. 1982; էջ 55–69): Այսօր, ի պատիվ Ա. Գոտզբերգի և Ա. Զաստովի նույն տարածքում գտնվող գյուղատնտեսական տնտեսությունների և արևային կայանների համակեցությունը կոչվում է ագրոֆոտովոլտայիկան (երբեմն ՝ ագրովոլտայիկ կամ APV):

APV-ի գաղափարները հաստատելու համար առավել նշանակալից նախագիծը է APV-RESOLA-ն (https://www.agrophotovoltaik.de), որը ներկայացվել էր Fraunhofer ISE-ի կողմից և ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և գիտության նախարարության և FONA-ի կողմից (Հետազոտություն կայուն զարգացման ոլորտ): Այս նախագիծը ցույց է տալիս է Կոնստանց լճի մերձակայքում վարելահողերի ու արևային էներգիայի և բերքի արտադրության առավելությունները:

Ծրագրի գործընկերներիը կողմից տեղադրվել է 194 կՎտ հզորությամբ արևային վահանակներ հինգ մետր բարձրությամբ շինության վրա, որն օգտագործվում էր ձմռանը ցորեն, կարտոֆիլ, երեքնուկ և նեխուր աճեցնելու համար:


Այս նախագիծը մեկնարկել է 2015-ին, և ուսումնասիրության վերջնական արդյունքները պետք է ներկայացվեն այս տարի, բայց արդեն կան շատ հուսադրող տվյալներ: Հիմնականում նախագիծը ցույց տվեց հողօգտագործման արդյունավետությունը՝ 2017 թվականին կազմել է 160%, իսկ 2018 թ.՝ մինչև 186%:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ 2018 թվականի արդյունքները ավելի լավն էին ի շնորհիվ շատ շոգ ամռան: Սա հուսադրող փաստ է, քանի որ Հայաստանում ամառը սովորաբար շատ շոգ է:

Հասկանալի է, որ յուրաքանչյուր բերք, նորմալ հասունացման համար, ունի արևային էներգիայի և ջրի իր կարիքները, սակայն Ֆրաունհոֆերի գիտնականները եզրակացրել են, որ յուրաքանչյուր տեսակի հողագործության համար կարող է մշակվել իրեն համապատասխան սեփական արևային էներգիային համակարգ, որն ապահովում է լույսի և խոնավության անհրաժեշտ հավասարակշռությունը:

Փաստորեն, «Արևի լույսը բույսերի համար – Արևի լույսը էներգիայի արտադրության համար – ջուր» հարաբերակցության մեջ, ագրոֆոտովոլտայիկ համակարգերը տրամադրում է էկոլոգիապես մաքուր լուծումներ.

  • վահանակները պաշտպանում են բույսերը արևահարվելուց և ջրազրկումից կեսօրվա արևի ճառագայթներով, ուստի բույսերը մի փոքր գոլորշիացվում են և ապահովվում ջրով:
  • բույսերն ինքնին ստեղծում են ավելի սառը միկրոկլիմա, այնպես որ PV վահանակները բարձրացնում են իրենց արտադրողականությունը այս սառեցված միկրոկլիմայի շնորհիվ:

Վերջնական արդյունքներ. Ավելի լավ բերք և արևի ավելի արդյունավետ հողօգտագործում:


Որպես բոնուս, մենք կունենանք նաև էլեկտրաէներգիա ուղղակիորեն գյուղատնտեսական նշանակության հողերում, ինչը հնարավորություն կտա օգտագործել գյուղտեխնիկա, որն աշխատում է ոչ թե վառելիքով, այլ «կանաչ» էլեկտրականությամբ: Սա մեծ առավելություն է մեր գյուղատնտեսների համար, ովքեր այլևս չեն հետաքրքրվի դիզելային վառելիքի գներով:

Հաջորդ մեծ առավելությունն այն է, որ արևային վահանակները ինչ-որ առումով պաշտպանում են բույսերը կարկուտից, ինչը նույնպես կարևոր է մեր տարածաշրջանում:

Եկեք հիմա մտածենք: Մենք ունենք մոտ 480, 000 հա մշակովի հողատարածք Հայաստանում, և եթե այս հողերի միայն 1%-ը օգտագործենք APV սկզբունքով ՝ յուրաքանչյուր 24 քմ-ում տեղադրելով 1 կՎտ արևային վահանակներ, այդ ժամանակ մենք կունենանք տեղադրված 2 ԳՎտ արևային վահանակներ, ինչը այս պահին կազմում է երկրի էլեկտրական հզորության 50%-ը:

Ի վերջո, արժե մտածել այն մասին, թե որքանով է նպատակահարմար նոր տարածքների վրա կառուցել օգտագործման լայն մասշտաբներիարևային կայաններ, որոնք մեզ մոտ այդքան էլ շատ չեն, երբ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները կարող են լուծվել միայն տանիքներում և միայն մշակվող հողերում արևային վահանակներ տեղադրելով:

Author: Ani
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ani
15:37, 23.12.2021
2470 | 0
15:35, 23.12.2021
2164 | 0
14:54, 20.12.2021
1978 | 0
to top