MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Իրականության դառը, կորոնավիրուսոտ դեմքը (իրական փոքրիկ մի պատմություն)
13:21, 24.06.2020
5537 | 0


Հերթական անգամ զանգեց բջջայինս ու տեսա, որ անծանոթ համար է:

- Բարև Ձեզ, կցանկանա՞ք համագործակցել պարետատան հետ:

- Այո:

- Սա Ձե՞ր համարն է, եթե այո ասացեք անուն, ազգանուն, ծննդյան տվյալներ:

Հերթով ասացի պահանջվածն ու սպասում եմ:

- Ըստ մեր ունեցած ցուցակի դուք հեռախոսով շփվել եք կորոնավիրուսով վարակված անձի հետ, մենք ուզում ենք ճշտել ֆիզիկական կապ ունեցե՞լ եք արդյոք նրա հետ:


Մի պահ կարծես երկրագունդը ոտքը կախ գցեց, ասե՜ս թե հետագա շարժումը կախված էր իմ պատասխանից ու ես որպես պարտաճանաչ քաղաքացի չցանկացա երկրագնդին սպասեցնել տալ ու սրտի վախով հարցրեցի:


- Ո՞ր համարի մասին եք ասում, որ կարողանամ պատասխանել: Ես ավտոմաս էի փնտրում և երևի մի 20 խանութ զանգահարել, հարցրել եմ:

- Մենք չունենք նման տվյալներ, կճշտենք և միգուցե նորից Ձեզ անհանգստացնենք:

- Որ չունեք ես ինչպե՞ս պատասխանեմ Ձեր հարցին…

ակամա հիշեցի Մալյանի «Մենք ենք Մեր սարերը» - եթե Ռևազը վրա չհասներ ես ի՞նչ իմանայի ո՞ւմ ոչխարներն էին, որ վճարեի կամ չվճարեի տիրոջը,

տխրեցի պարետատան համար,

տխրեցի ԱԻՆ-ի համար, որտեղ երկար տարիներ որպես սպա ծառայել եմ,

տխրեցի այն հեռախոսահամարի տիրոջ համար, որը վարակված է,

տխրեցի այս մի փոքրիկ հեռախոսազանգի համար, որը մեծ ալիք առաջացրեց իմ ներսում,

Ընդհանրապես տխրեցի Իրականության դառը, կորոնավիրուսոտ դեմքի համար:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
258 | 0
14:27, 06.03.2024
243 | 0
00:16, 29.01.2024
364 | 0
22:42, 16.01.2024
305 | 0
21:28, 15.01.2024
325 | 0
13:30, 09.01.2024
423 | 0
13:16, 30.12.2023
432 | 0
12:50, 21.12.2023
402 | 0
21:14, 19.11.2023
393 | 0
23:34, 23.10.2023
430 | 0
10:18, 11.10.2023
431 | 0
21:34, 19.09.2023
787 | 0
to top