Սա «նոր Հայաստանի» ձեռագիրն է Բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանին առնչվող քրեական գործի մասին խոսելիս, նրա փաստաբան Կարեն Ստեփանյանը նշել է, որ 2019թ. ապրիլի 20-ին, առավոտյան ժամը 10: 00-ին ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետի միջնորդության հիման վրա, դատարանը բավարարվել է օպերատիվ հետախուզական միջոցառման թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը, որում հղում է կատարվել սույն գործով ենթադրյալ տուժող Վաղինակ Ղազարյանի կողմից տրված հանցագործության մասին հաղորդմանը: Սակայն նշված հաղորդումը Վաղինակ Ղազարյանն ԱԱԾ Արտաշատի բաժնում տվել է 2019թ. ապրիլի 20-ին, առավոտյան 10: 15-ից մինչև 11: 55-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն Վահրամ Հակոբյանի նպատմամբ հետախուզում է թույլատրվել, նախքան ենթադրյալ տուժող հանդիսացող Վաղինակ Ղազարյանի կողմից տրված հանցագործության մասին հաղորդմը: Հաղորդումը չկար, իսկ այդ հաղորդման հիման վրա կազմված միջնորդությունը կար և դատարանի վճիռը ևս... Ահա այսքան «արագ» է աշխատում «նոր Հայաստանի» թավիշը: |