MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+24 °C
Վերակենդանացման բաժինները լի են հիվանդներով, ծայրահեղ ծանր և ծանր է 650 պացիենտ․ նախարար
01:09, 03.07.2020
2089 | 0



Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է վարակի 593, մահվան 6 դեպք:

«Առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լի են հիվանդներով: Կան երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել», - ասաց նա՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650: Արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 մարդ: Տանը առավոտյան 09: 00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 մարդ, որից 4-ը միջին ծանրության է, իսկ 7-ը՝ թեթև: 80 մարդ սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ:



Միաժամանակ, Արսեն Թորոսյանն ասաց, որ մարզերում ընթանում են հիվանդանոցային տեղերի ծավալման աշխատանքներ: Այսօր էլ ինքն ուղևորվելու է՝ ծանոթանալու այդ աշխատանքների ընթացքին:
Spokesperson: Erevan.live
The article published in the Spokesperson project.
Share with friends
Erevan.live
to top