MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+27 °C
Ֆրանսիայի վարչապետը կդատվի, վարակի դեմ պայքարը տանուլ տալու համար, սրանից հետևություն Նիկոլի ապագան արդեն պարզ է. Հովհաննես Խաչատրյան
00:59, 07.07.2020
2562 | 0
Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ֆրանսիայի վարչապետը կդատվի, վարակի դեմ պայքարը տանուլ տալու համար, սրանից հետևություն Նիկոլի ապագան արդեն պարզ է:

Էդուարդ Ֆիլիպը (Ֆրանսիայի արդեն նախկին վարչապետ) բարձրագույն դատարանի կողմից հետաքննվում է` համավարակի դեմ պայքարը տանուլ տալու, չհաջողելու համար: Այս մասին առաջինը հայտնել է Euronews-ը և նաև հավելել, որ այս լուրը հայտնի է դարձել վարչապետի հրաժարականից մեկ շաբաթ չանցած: Բնավ սա մեզ այնքան էլ չի հետաքրքրում, բայց կա մեկը ով պետք է դա անպայման կարդա ու կամաց-կամաց հավաքի իր իրերը, քանի որ վաղ թե ուշ նա նույնպես արժանալու է այդ ճակատագրին:

ՀԳ 600-ից ավել մահերի համար պատասխան պետք է տան բոլոր մեղավորները` վերից վար»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top