MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+28 °C
Հայաստանը կորցրեց տեղեկատվական առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների գծով մեր պետությունն ու ազգը ներկայացնող 1-ին դեմքին
16:52, 10.07.2020
2264 | 0

Ռեֆորմիստների կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, մեծ գիտնական, գյուտարար, մտավորական և նվիրյալ հայորդի Կարեն Վարդանյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին` նրա անժամանակ մահվան տխուր առիթով։

Հայաստանը կորցրեց տեղեկատվական առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների գծով մեր պետությունն ու ազգը ներկայացնող 1-ին դեմքին, որն իր ձեռքն է դրել ԱՏՁՄ-ի, «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսների, բիզնես ֆորումների, տասնյակ ՏՏ նախագծերի կայացման գործում: Ամենակարևորը թերևս նրա նախաձեռնությամբ ստեղծված հարյուրավոր դպրոցական «Արմաթ» լաբորատորիաներն են, որոնցում այսօր ուսանում են տասնյակ հազարավոր պատանիներ, որոնք նրա կյանքի գործը կշարունակեն ու կապրեցնեն հավետ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top