Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սերժ Սարգսյանը պաշտոնաթող լինելուց հետո միևնույն է շարունակում է պահպանել Հայի արժեքները, Կրոնը։ Սերժ Սարգսյանը այս երկու տարվա ընթացքում ավելի շատ բան է արել երկրի համար, քան իշխանությունը։ Սերժ Սարգսյանի ավանդը մեր երկրի պահպանման և զարգացման գործում բավականին արդյունավետ է, և դա հերքելը պարզապես անհնարին է։ Սերժ Սարգսյանի վեհ անձը պետք է մոտ ապագայում ուսուցանվի դպրոցներում, որպեսզի եկող նոր սերունդները իմանան թե ով է եղել Սերժ Ազատի Սարգսյանը, մանրամասնորեն ներկայացվի ողջ իրական ճշմարտությունը։ Որքան էլ, որ փորձում են սևացնել, միևնույն է ո'չ ոքի դա չի հաջողվելու։ Այսօր, վաղը և շատ տարիներ դեռ Սերժ Սարգսյանը շարունակելու է մտածել, գործել` հանուն հայրենիքի խաղաղության, պահպանման և զարգացման համար»: |