MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+24 °C
Նիկոլը արտակարգ դրությունը կրկին երկարացնում է, բայց իրականում նա միայն երկարացնում է իր իշխանությունը. Վահան Բաբայան
15:31, 11.07.2020
1971 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սա արտակարգ վերջին ամիսն է, սպասվում են քաղաքական փոփոխություններ

Նիկոլը արտակարգ դրությունը կրկին երկարացնում է, բայց իրականում նա միայն երկարացնում է իր իշխանությունը, քանի որ իր իշխանությունն է դարձել բոլորիս համար արտակարգ դրություն:

Եթե ամեն ինչ թույլատրված է, միայն «դիմակահանդեսն» է պարտադիր ու քաղաքական ակցիաների սահմանափակումը էլ ի՞նչ արտակարգ դրություն:

Ով ուր ցանկանա գնում ա, ժամը քանիսին ցանկանա, փողոցային առևտուրը առկա է նույնիսկ անտեսելով այս իրավիճակը, ձկնեղեն, որի հոտը այս շոգին յուրահատուկ կերպով տարածվում է Երևանի փողոցներում, աղբի վիճակը բազմաբնակարան շենքերում և փողոցներում, զրո ախտահանում: Ու իրենք խոսում են արտակարգ դրությունից, երբ արդեն մարդիկ նույնիսկ գնում են Եգիպտոս հանգստանալու և չվերթներ են բացվում:
Ի՞նչ արտակարգ դրություն, սա միմիայն արվում է թավիշի կործանվող իշխանությունը ևս մեկ ամսով երկարաձգելու համար ուրիշ ոչինչ»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top