MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Տնտեսական ցուցանիշները ահավոր վատն են և արտակարգ դրության երկարացման դեպքում ավելի վատն են լինելու. ահազանգում է Վահան Բաբայանը
15:26, 12.07.2020
1927 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ի՞նչ ենք ստանում արտակարգ դրությունը մեկ ամսով կրկին երկարացնելու դեպքում

Հարյուր հազարավոր գործազուրկներ, փակված աշխատատեղեր, բանկերում տոկոսները և վարկերը չմարած հազարավոր քաղաքացիներ, մթերման խնդրի առաջ կանգնած գյուղացիներ, սպասարկման ոլորտի կոլապս, զրո ներդրումներ, փակված ձեռնարկություններ, հարկային խայտառակ ցածր հավաքագրումներ:

Ստանում ենք նաև քաղաքական կարծիք հայտնելու և փողոցում բողոքելու հիմնարար իրավունքի սահմանափակման երկարացում, դիմակ կրելու պարտադիր պահանջով տուգանքները, բերման ենթարկելը:
Նույնիսկ արտագաղթելու հնարավորություն չի լինելու) )

Մասնագետները կհաստատեն, որ տնտեսական ցուցանիշները ահավոր վատն են և երկարացման դեպքում ավելի վատն են լինելու:

Փոխարենը ստանում եք ձեր երազած «ազատ, անկախ և հպարտ նիկոլստանը»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top