MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Երկարացնել արտակարգ դրությունը, դա ուղղակի խայտառակություն է. Հովհաննես Խաչատրյան
22:55, 05.08.2020
5490 | 0

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երկարացնել արտակարգ դրությունը, դա ուղղակի խայտառակություն է:

Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելը ոչնչով արդարացված չէ, ոչնչով հիմնավորված չէ: Դիմակ կրելը, սոցիալական հեռավորության պահպանումը կարելի է իրականացնել սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքի շրջանակներում: Իսկ իշխանության այդ որոշումը փաստում է մի բան, որ նրանց սրտերում` ահն է խոսում, ու քաջ գիտակցում են, որ հենց արտակարգ դրությունն է իրենց իշխանության պահպանման գրավականը:

Ձեր որոշումը մեծ հարվածներ է հասցնում մեր պետությանը, թե տնտեսական, թե սոցիալական, թե քաղաքական ոլորտներում, ինչու չէ նաև այլ երկրների կողմից հերթական սև ցուցակն ընկնելու հանգամանքը: Արտակարգ դրության երկարաձգումը այս իշխանության հերթական խայտառակ որոշումներից է»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top