Աստվա՜ծ սիրես - Չհարցնե՛ս Թե ի՞նչեր եմ մտածում… Գորշ մտքեր են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ: * Թե չլիներ Օրն այս մառախլապա՜տ, անձրևո՜տ Տխո՜ւր - Արևոտ օրերն ո՞վ էր հիշելու: Գիշե՜ր չլիներ, Ո՞վ կկարոտեր առավոտ-լույսին, Սպիտա՜կ չլիներ, Սև՛ն էր առագաստ դառնալու կույսին… Արյո՜ւն չլիներ - Արյունը մեր գինի լինե՜ր, Կօտարանար ցա՜վը մեզ, Կորուստներից վախ չէինք զգա՝ Էլ չէր լինի Վերջին համբո՜ւյր Վերջին ծե՜ս… Սե՜ր չլիներ - Հո՜ղն առանց սեր Մեզ ի՞նչպես էր կուլ տալու, Սի՜րտ չլիներ - Տեսնես ի՞նչ էր ոտքերի տակ ընկնելու: Մա՜հ չլիներ- Կյանքի մասին տեսնես ո՞վ էր հոգալու … … Եվ դուրս եկավ, որ առանց մահ Տխո՜ւր կյանք է լինելու… * Գորշ մտքեր են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ Աստվա՜ծ սիրես - Չհարցնե՛ս Էլ ի՞նչեր եմ մտածում… Ս.Ումառ-Հարությունյան |