MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Բոլորիս համբերություն, համառություն և հանդուրժողականություն նորը փնտրելու ճանապարհին. ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
14:54, 01.09.2020
2594 | 0

Սիրելի ուսանողներ, սիրելի դասախոսներ,

շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ։

Երկրի զարգացումն այսօր բոլորն, առավել քան երբևէ, պայմանավորում են կրթությամբ։

Նախորդ կիսամյակը մարտահրավեր էր մեր կրթական համակարգի համար։ Լուծումն ինքնին ի հայտ եկավ, և այլևս անհնար է ամբողջական վերադարձը դասավանդման և ուսուցման ավանդական մոտեցումներին։ Ուսուցումն ինքնին պահանջում է առավել ուսանողակենտրոնություն։ Դա ժամանակի թելադրանքն է։

Ներկայում մենք հատում ենք այդ ռուբիկոնը։ Ժամանակն է միասին փնտրելու կրթության կազմակերպման արդյունավետ ձևեր՝ այսօրվա պայմաններին համապատասխան։

Բոլորիս համբերություն, համառություն և հանդուրժողականություն նորը փնտրելու ճանապարհին։

Եվս մեկ անգամ՝ շնորհավոր Սեպտեմբերի 1։ Բարի երթ բոլորիդ նոր ուսումնական տարում։


Ռուբեն Թոփչյան

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն


The article published in the Spokesperson project.
Share with friends
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
to top