MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Հայաստանում Նիդերլանդների դեսպանն անցավ իր պարտականություններին
00:40, 25.09.2020
2332 | 0

Տեղադրելով լուսանկարներ (ներկայացրել ենք երկուսը)` Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը (Nico Schermers) հետևյալն է գրել.
-Այսօր կեսօրին ինձ հրավիրեցին իմ հավատարմագրերը հանձնել Նախագահ Արմեն Սարգսյանին: Քննարկեցինք շատ հետաքրքիր թեմաներ, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Մինչ հավատարմագրերի հանձնումը` Նիդերլանդների նորանշանակ դեսպանը սեպտեմբերի 4-ին կրկնօրինակներն է հանձնել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Մնացած ժամանակը Նիկոլաս Սխերմերսը հասցրել է լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ծանոթանալ նրա պատմամշակութային հուշարձաններին ու բավական հետաքրքիր լուսանկարներ տեղադրել իր ֆեյսբուքյան, թվիտերյան էջերում (Մի քանիսը ներկայացնում ենք):
Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ևս ողջունել և ջերմ խոսքեր է հղել հոլանդացի գործընկերոջը: Նիդերլանդներում գտնվելու ժամանակ հոլանդացի դիվանագետը մեր երկրի դեսպանի, ապա հյուպատոսի հետ հասցրել է ծանոթանալ նիդերլանդներում գործող հայկական համայնքներին:
Բարի առաքելություն ու լավ աշխատանքային սկիզբ նորին գերազանցությանը` ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման:

https://niderlandakan.livejournal.com/396638.html
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
558 | 0
to top