MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
«Աշակ» անունով կենդանին՝ սիրո «խթանիչ»
12:19, 31.10.2020
2541 | 0

10-րդ դարի արաբ աշխարհագիր Իբն ալ Ֆակիհ ալ Համադանին բազում հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել Հայաստանի մասին: Դրանց մի մասն իր անձնական դիտարկումների արգասիք են, մյուսները՝ Հայաստանի տարբեր մարզերի իշխանավորների մոտ որպես քարտուղար ծառայած Ահմեդ իբն Վատըխ Իսպահանի աշխարհագրի՝ Ալ Ֆակիհին փոխանցած դիտարկումների արքասիք:

Օրինակ՝ Ահմեդ իբն Վատըխ Իսպահանին Իբն ալ Ֆակիհին ասել է, թե «...չի տեսել մի երկիր, որն ավելի հարուստ լիներ և կենդանիների քանակությամբ ավելի նշանավոր, քան Հայաստանը: Հայաստանում կա «աշակ» անունով մի կենդանի, որը նման է կատվի և ունի քնքուշ հոդեր և փափկամազ բուրդ: Այս կենդանու մի քանի մորթին կարում են իրար և զգեստ են պատրաստում, իսկ ժանիքները շատ օգտակար են սիրային գործերի համար: Վերցնում են նրա ժանիքներն ու ոսկորները և լավ չորացնում են: Քո սիրած էակին տալիս ես խմելու այդ ոսկորների փոշին, և նա սիրելու է քեզ կրքոտ սիրով»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
to top