MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 516.99, EUR 626.18, RUB 7.15, GBP 728.44
+16 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+27 °C
Էլեկտրաէներգիայի գնման պայմանագրեր Գերմանիայում ֆոտովոլտային ֆասադի համար
22:16, 28.11.2020
1285 | 0

Երբ մենք մտածում ենք էլեկտրաէներգիայի գնման պայմանագրերի մասին, իրականում մտածում ենք մեծ ֆոտովոլտային էլեկտրակայանների մասին: Այնուամենայնիվ, մոդելը կարող է աշխատել նաև փոքր մասշտաբով:

Sonneninititiation ասոցիացիան և Մարբուրգի քաղաքային էլեկտրակայան Stadtwerke Marburg-ը, այժմ ցանկանում են դա ցույց տալ քաղաքային լուսավորման նախագծի միջոցով: Մարբուրգի հիմնական երկաթուղային կայարանում տեղական ռադիոլոգիական կենտրոնի շինության Ֆասադային մասը երեսպատելով 50 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգով:

Դա հնարավոր է դարձել էլեկտրաէներգիայի գնման երկարաժամկետ պայմանագրերի միջոցով, որը կնքվել է հինգշաբթի օրը Sonneninititiation ասոցիացիայի և Marburg կոմունալ ծառայության միջև:

«Այն ապահովում է համակարգի կառուցման ֆինանսավորումը ասոցիացիայի ներդրողներից Stadtwerke Marburg-ին երկարաժամկետ կտրվածքով էլեկտրաէներգիայի մատակարարման միջոցով` ծախսերի ծածկման վարձատրության միջոցով», – նշել է Sonneninitiative-ը:

Stadtwerke Marburg-ը վերաֆինանսավորելու է էլեկտրաէներգիայի գնման պայմանագրերի ծախսերը շենքում ճառագայթային արևային էներգիայի վաճառքի միջոցով: Վերջինս իր սարքերի շնորհիվ ունի շատ բարձր էներգիայի սպառում:

Ֆասադային Ֆոտովոլտային համակարգը ոչ միայն էլ.եներգիա կարտադրի, այլ կտա նաև ճարտարապետական գրավչություն: Ամբողջ հարավ-արևելյան և հարավ-արևմտյան ճակատը հագեցած կլինի պատվերով պատրաստված միաբյուրեղ արևային վահանակներով: Կլորացված անկյունների պատճառով պահանջվում են նաև կոր վահանակների կիրառում:

Ծրագրի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարող են հետագայում առկա բոլոր տարածքները օգտագործվել քաղաքում էներգիայի արտադրության համար՝ չխաթարելով քաղաքի գեղագիտությունը:

Ակնկալվում է, որ ֆոտովոլտային ֆասադային համակարգի կառուցումը կսկսվի ձմռան ամիսներին, ավարտը նախատեսվում է գարնանը: Հետաքրքրված ներդրողները դեռ կարող են մասնակցել նախագծին, նշել են ասոցիացիայից:

Spokesperson: Ani
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ani
19:41, 09.01.2021
2284 | 0
to top