Ֆեյսբուքը մի յուրօրինակ ինքնուսույց է, որը փորձում է սովորեցնել Չհավատալ ամեն մի կարդացած հաղորդագրության: Ցավոք Ֆեյսբուքն անընդհատ «հարստացվում» է նաև որոշ մարդկանց կողմից, որոնք բան ու գործ թողած, 24 ժամյա ռեժիմով ինչ-որ բաներ են տեղադրում (տեղի-անտեղի) copy-past- երով առանց իսկությունը պարզելու: Հասկանալի է, որ առանց ուղեղի ապրելն այդ մարդկանց համար ՀԱՐՄԱՐ է, բայց միթե առանց ԱՄՈԹԻ էլ է ապրելը դարձել ՀԱՐՄԱՐ: Միթե մարդու վրա ՑԵԽ շպրտելը դարձել է այնքան սովորական, որ նույնիսկ կարելի է «կեղտոտել» ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված, Մարտակերտի շրջանի Խաչենագետի, Վաղուհասի, Գետավանի, Դրմբոնի, Զլդարնի, Կիչանի և այլ բնակավայրերի, ազատագրական մարտերին մասնակցած, Գանձասար վանքի պաշտպանությունը կազմակերպած Դադիվանքի հոգևոր հովիվ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՀԱՆԱՅԻՆ: ԼԱՅՔԱՊԱՇՏ ՖԵՅՔԱՀԱՅԵՐ դուք ցեխի մեջ չե՛ք հասկանում Ցեխն ինչ է… Ս. Հարությունյան |