MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Այն մասին, թե ինչու են Սուրբ Ծննդյան տոնին նվերներ տալիս
23:35, 01.01.2021
4004 | 0

Դեկտեմբերի 17-ից 24-ը հին հռոմեացիները տոնել են «Սատուրնալիա» անունը կրող տոնը (այն նվիրված է եղել ցանքերի հին հռոմեական աստված Սատուրնին): Շուրջ մեկ շաբաթ տևող այս տոնի ընթացքում հռոմեացիները մրգեր, մեղր և այլ նվերներ (կաղանդչեք) են փոխանակել՝ ի նշանավորումն արևադարձի ու նոր տարվա գալուստի, և այս սովորույթը շարունակվել է նաև քրիստոնեություն ընդունելուց հետո: Այն ժամանակներում մեկմեկու տրվող ընծաներն ինչ-որ բան են խորհրդանշել: Իսկ քանի որ Սուրբ Ծնունդը Մարդեղության (մարդկությանը Աստծու տված ամենամեծ ընծան՝ Հիսուս Քրիստոսը) խորհուրդն է պարունակել, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է եղել կատարել իր ընծայաբերությունը. «Սուրբ Ծնունդի տրամաբանության հանգույն՝ մենք պետք է առատաձեռն լինենք՝ մատուցելով ընծաներ՝ հատկապես երեխաներին: Բայց քանի որ ենթադրվում է, թե այդ ընծաները երկնքից են տրվում, ընծայողը պիտի ջանա կամ պիտի ձևացնի հայտնի չդարձնել իր անձը», - ասել է կաթոլիկ եկեղեցու աստվածաբաններից մեկը:

Քրիստոնեություն դավանող տարբեր ժողովուրդներ հարյուրամյակներ առաջ երևակայել են, թե Սուրբ Ծննդյան օրվա առթիվ մերձավորներից ստացած նվերները Բարձրյալի ընծան է. որոշ ժողովուրդների մոտ ընդունված է, թե միմյանց կամ երեխաներին տրվող նվերները հենց Հիսուսն է բերում, ուրիշներն այդ գործառույթը վերագրում են նորածին Հիսուսին երկրպագելու եկած թագավոր մոգերին, երրորդները՝ սուրբ Նիկողայոսին (Նիկոլաս) կամ Ձմեռ պապին (Սանտա Կլաուս):

Մանուկ Հիսուսի ծննդյան առթիվ երեք թագավոր մոգերը՝ Գասպարը, Բալթազարը և Մելքիորը նորածին Փրկչին ընծաներ են մատուցել. ոսկի, խունկ և զմուռս: Դրանցից յուրաքանչյուրը խորհրդանշել է, թե ինչ է դառնալու Քրիստոսը. ոսկի, այսինքն՝ թագավոր, խունկ, այսինքն՝ մեծ քարոզիչ, զմուռս, այսինքն՝ դարմանող և նահատակ:

Սուրբ Ծննդի առթիվ հատկապես երեխաներին նվերներ տալը սկզբնավորվել է 19-րդ դարի վերջում, Գերմանիայում: Երբ երեխան հասել է այն տարիքին, որ հոր ժառանգորդն է դարձել, այդ իրադարձությունը նշվել է Սուրբ Ծննդին: Հարուստ ընտանիքները թանկարժեք նվերներ են տվել, իսկ համեստ ընտանիքները՝ թխվածք կամ մի փոքրիկ խաղալիք: Խելացի և արժանավոր զավակներին նարինջ են տվել, որն այդ ժամանակներում շատ թանկ է արժեցել, իսկ պակաս արժանավոր երեխաներին ածխի կտոր են տվել:

Երեխաներին պարտադիր նվեր տալը մասսայականացրել են լյութերականները:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
271 | 0
09:44, 13.04.2024
362 | 0
11:39, 08.04.2024
397 | 0
09:16, 06.04.2024
349 | 0
08:44, 03.04.2024
287 | 0
to top