MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
Օրենքներ, որոնք «made in U.S.A.» (8)
22:22, 23.01.2021
2916 | 0

Յուտա նահանգում թռչուններին առավելություն է տրված բոլոր ավտոմայրուղիներում:

Այս նահանգում տղամարդը պատասխանատու է իր կնոջ հանցագործությունների համար:

Մոնրոե քաղաքում պարողներն իրարից այնքան հեռու պետք է լինեն, որ նրանց միջև ընկած տարածությունից թափանցած լույսը տեսանելի լինի մարդկանց:

Վերմոնտ նահանգում կանայք չեն կարող արհեստական ատամեր կրել առանց իրենց ամուսնու գրավոր թույլտվության:

Այստեղ արգելված է ժխտել Աստծու գոյությունը և սուլել ջրի տակ:

Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում արգելված է «գիր ու ղուշ» խաղալ:

Եթե տղամարդը ձեռքը հպի կնոջ հետույքին, 60 օրով կբանտարկվի:

Լեբանոն քաղաքում տղամարդուն արգելված է ոտքով խփելով կնոջն անկողնուց վտարելը:

Վաշինգտոն նահանգում եթե կինն ավտոբուսում կամ գնացքում նստում է տղամարդու ծնկներին առանց բարձ դնելու, ենթակա է վեցամսյա բանտարկության:

Սիեթլ քաղաքի բնակիչներն իրենց պատկանող զենքով իրավունք չունեն 1, 80 մետրից ավելի տեղաշարժվել:

Այստեղ մարդն իրավունք չունի հայտարարել, թե իր ազգականները հարուստ են:

Արևմտյան Վիրջինիա նահանգում հոգևորականն իրավունք չունի հոգևոր ծառայության ընթացքում հավատացյալներին անեկդոտներ պատմել:

Բժիշկներն ու ատամնաբույժներն իրավունք չունեն հիվանդին ցավազրկող ներարկում կատարել առանց վկայի:

Այս նահանգում նաև արգելված է գնացքներում հոտոտելը:

Վիսկոնսին նահանգում կանայք իրավունք չունեն կարմիր հագուստ կրել:

Այստեղ նաև չի թույլատրվում կնոջ մազերը կտրել ու գնացքում իրար գրկել:

Ամբողջ ԱՄՆ-ում 21 տարեկան տղամարդն ընտրելու իրավունք ունի, բայց նրան արգելված է գարեջուր խմել:

Այս երկրում 21 տարեկանից ցածր տարիքի անձին արգելված է ոգելից խմիչք վաճառել: Արգելված է նաև անչափահասի դրամով ոգելից խմիչք գնելը: Եղել է այսպիսի դեպք. մի կին խանութից վեց շիշ գարեջուր է գնել: Դրամարկում հաշվել են՝ 20 դոլար, 25 ցենտ: Կինը տվել է 20 դոլարը, ապա իրեն ուղեկցող անչափահաս որդուն հարցրել է, թե մոտը 25 ցենտ կա՞:

Տղան տվել է 25 ցենտը:

Գանձապահը վերցրել է փողը ու տվել է վճարման չեկը: Կինը հենց դուրս է եկել խանութից, ոստիկանությունը մոտեցել է գանձապահին ու հայտարարել, թե նա անչափահասի փողով գնված ալկոհոլ է վաճառել: Խանութի տուգանքը՝ 20 հազար դոլար, գանձապահինը՝ 2000 դոլար:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
to top