MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Պատմությունն իր տված դասերը չյուրացրածին պատժում է
22:46, 25.01.2021
2981 | 0

Ազատությունը երբեք կառավարությունից չի բխում: Ազատությունը միշտ բխում է այդ կառավարության հպատակներից...Ազատության պատմությունը ոչ թե կառավարության իշխանության մեծացման, այլ՝ կառավարության իշխանության սահմանափակման պատմություն է:

Ազատության պատմությունը դա դիմադրության պատմություն է:

Թոմաս Վուդրո Վիլսոն (1856 - 1924), ԱՄՆ 28-րդ Նախագահ
*****

Պատմության գլխավոր դասն այն է, որ մարդկությունը սովորելու ունակ չէ:

Ուինսթոն Չերչիլ (1874 - 1965), Մեծ Բրիտանիայի վարչապետը 2-րդ աշխարհամարտի տարիներին
*****

Պատմական մի իրադրությունում ճիշտը կարող է պատմական մեկ այլ իրադրությունում սխալ լինել:

Իոսիֆ Ստալին (1879 - 1953), ԽՍՀՄ ղեկավարը 1924 – 1953 թվականներին
*****

Պատմությունը սովորեցնում է՝ այնտեղ, որտեղ թույլերն ու անգրագետները մի որևէ բանի են տիրացել, որը ցանկացել են ունենալ ուժեղներն ու կրթվածները, առաջիններն այն կամավոր զիջելու են:

Մարկ Տվեն (1835 - 1910), ամերիկացի գրող
*****

Պատմությունը գրեթե միշտ առանձին անհատներին, ինչպես նաև կառավարություններին շատ ավելի կոմբինացիաներ է վերագրում, որոնք նրանք, ըստ էության, չեն իրականացրել:

Անն-Լուիզ Ժերմեն դը Ստալ (1766 - 1817), ֆրանսիացի գրող
*****

Դժվար չէ հասկանալ, թե ինչու է առասպելն ավելի մեծ հարգանքի արժանանում, քան պատմությունը: Լեգենդն արարում է ամբողջ գյուղը, իսկ գիրքը գրում է միայնակ խելագարը:

Գիլբերտ Չեսթերտոն (1874 - 1936), անգլիացի քրիստոնյա մտածող, լրագրող և գրող
*****

Պատմության փաստերը մեզ հետաքրքրում են լոկ այն դեպքում, եթե դրանք ներդաշնակում են մեր քաղաքական համոզմունքներին:

Օլդոս Լեոնարդ Հաքսլի (1894 - 1963), անգլիացի գրող
*****

Ռուսաստանի պատմությունը մինչև Պետրոս Մեծը համատարած հոգեհանգստյան պատարագ է, իսկ Պետրոս Մեծից հետո՝ ամբողջովին քրեական գործ:

Ֆեոդոր Տյուտչև (1803 - 1873), ռուս բանաստեղծ, դիվանագետ, հրապարակախոս
*****

Պատմությունը դա պատկերասրահ է, որտեղ բնօրինակները քիչ են, իսկ պատճենները՝ շատ:

Ալեքսիս դը Տոկվիլ (1805 - 1859), ֆրանսիացի քաղաքական գործիչ
*****

Պատմական ճշմարտությունը կազմված է մեռածների լռությունից:

Էտյեն Ռեյ (1880 - 1965), ֆրանսիացի գրող
*****

Պայծառ ապագայի մասին հոգում են քաղաքական գործիչները, պայծառ անցյալի մասին՝ պատմաբանները, պայծառ ներկայի մասին՝ լրագրողները:

Ժարկո Պետանա (1929), սլովեն աֆորիզմաբան
*****

Բազմաթիվ հուշարձաններ պատմական կեղծիքի քարացած վկայություններ են:

Վերներ Միչ (1936 - 2009), գերմանացի աֆորիզմաբան
*****

Պատմությունը երկու անգամ է կրկնվում. սկզբում՝ ողբերգության տեսքով, հետո՝ ֆարսի:

Կարլ Մարքս (1818 - 1883), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, գրող, քաղաքական գործիչ
*****

Հեղափոխությունները պատմության լոկոմոտիվներն են:

Կարլ Մարքս

Պատմությունը դա այն ճշմարտությունն է, որն ի վերջո սուտ է դառնում: Առասպելն այն սուտն է, որն ի վերջո ճշմարիտ է դառնում:

Ժան Կոկտո (1889 - 1963), ֆրանսիացի գրող, նկարիչ և ռեժիսոր
*****

Ցանկացած ժողովրդի կյանքում կարելի է գտնել բազում էջեր, որոնք փառահեղ կլինեին, եթե դրանք ճշմարիտ լինեին:

Դենի Դիդրո (1713 - 1784), ֆրանսիացի գրող, փիլիսոփա

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
270 | 0
09:44, 13.04.2024
362 | 0
11:39, 08.04.2024
394 | 0
09:16, 06.04.2024
349 | 0
08:44, 03.04.2024
287 | 0
to top