Այսօր մեր շենքի մուտքի մոտ հանդիպեցի մեր հարևան Սիրան տատիին: Նա համարյա վազելով գնում էր: Զարմանալին այն էր, որ նախկինում տատին հազիվ էր շարժվում: -Բարև, Սիրան տատի, ինչպե՞ս եք: -Լավ ենք տղա ջան, -անտարբեր պատասխանեց նա: -Ի՞նչ է եղել, բա՞ն է պատահել: -Ես շտապում եմ, գնում եմ հանրահավաքի: Ուշանում եմ, հետո կխոսենք: -Սիրան տատի, այնպես ես շտապում, կարծեցի, , թե աշխատանքից ես ուշանում և խատապահանջ տնօրենն աշխատանքից կազատի: -Տղա ջան, հիմա դա է իմ աշխատանքը, շտապում եմ-ասաց տատին ու արագ հեռացավ: |