MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը միացել են Ցեղասպանությունը ճանաչելու՝ Բայդենին ուղղված կոչին
13:52, 25.03.2021
2475 | 0

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև նրա մայրը՝ Քրիս Ջեները ու քույրը՝ Քորթնի Քարդաշյանը միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին՝ ուղղված ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ընդունելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի մարտահրավերը՝ նրանք ինստագրամյան իրենց էջում հրապարակել են «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար՝ իրենց հերթին դրա վրա նշելով 5 անձանց, ովքեր նման հրապարակում պետք է անեն իրենց էջերում:
Ակցիային մասնակցել են նաև հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ անվանի բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Hayarpi Nersisyan
to top