MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Tomorrow:+26 °C
Նա ավարտելով իր երկրային սրբազան առաքելությունը` միացավ երկնային արքայությունում, Վարդաններին ու Վահաններին. ՂՊՎՄ
15:30, 01.04.2021
2167 | 0
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր ցավակցությունն է հայտնում լեգենդար հրամանատար Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին ու հարազատներին և կիսում նրանց ծանր վիշտը:
Երկրային կյանքից հեռացավ, ոչ միայն Տեր-Թադևոսյանների գերդաստանի առաջնորդն, այլև Հայաստանի ազատության, անկախութայն ու անվտանգության երաշխավոր Հայոց Բանակի հիմնադիր առաջնորդն ու ծնողը, ով կրթել ու դաստիարակել է մի ողջ պետության բանակի սպայակազմ:
Նա իր ողջ կյանքն ավելի շատ անձնվիրաբար նվիրեց ռազմական գործին, քան իր անձնական կյանքին ու ընտանիքին:
Իսկ այսօր նա ավարտելով իր երկրային սրբազան առաքելությունը` միացավ երկնային արքայությունում, Վարդաններին ու Վահաններին և նորօրյա պատերազմներում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած, ռազմի սրբերին:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top