MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են Ադրբեջանում. անուններ են հրապարակվել
00:02, 05.05.2021
3739 | 0















ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:

Քաղաքացիական անձինք`

Էդուարդ Շահգելդյան, Արսեն Ղարախանյան, Բենիկ Հակոբյան, Էլենա Հակոբյան, Սերժիկ Վարդանյան, Էլլա Վարդանյան, Գենադի Պետրոսյան, Յուրիկ Ասրյան, Միշա Մովսիսյան, Անահիտ Մովսիսյան, Նինա Դավթյան, Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

Էրիկ Մխիթարյան, Գագիկ Մկրտչյան, Արայիկ Պողոսյան, Վարդգես Ղազարյան, Յուրի Ադամյան, Արթուր Մանվելյան, Նարեկ Բաբայան

The article published in the Spokesperson project.
Share with friends
Hayarpi Nersisyan
23:28, 22.10.2022
1308 | 0
to top