MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
«Շուշիս» խորագրով ցուցահանդես՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանում
22:15, 10.05.2021
1739 | 0

«Շուշիս» խորագրով ցուցահանդես՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանում


07.05.2021 14: 50


Այսօր՝ մայիսի 7-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանում ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ, Օտար լեզուների ամբիոնի և գրադարանի աջակցությամբ կազմակերպվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսի նպատակն է հերթական անգամ արժևորել Շուշիի պատմական անցյալը, վերագնահատել 1992 թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման նշանակությունը, ահազանգել Շուշին ադրբեջանականացնելու պետական քաղաքականության մասին, փաստել, որ Շուշիի նկատմամբ պահանջատիրությունը համահայկական է:

Ցուցահանդեսի բացմանը ելույթի խոսքով հանդես է եկել ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը:

«Ցուցահանդեսում ներկայացված են 110 գրքեր, որում տեղեկություններ կան Շուշիի մշակույթի, պատմության մասին: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Գերմանական, Ռուսական և Ֆրանսիական փոստային բացիկներ, որում բացառապես գրված է Շուշի անունը: »

Ըստ Հովիկ Ավանեսովի՝ այս ցուցահանդեսով վերաիմաստավորում և հավաստիացնում ենք այն փաստը, որ մենք հավատարիմ ենք այն ոգուն, որով մենք ժամանակին ազատագրել ենք Շուշին:

«Շուշին հայկական եղել է կա ու մնալու է հայկական», -ասաց Հովիկ Ավանեսովը:

«Շուշիս» — պատահական չէ ընտրված ցուցահանդեսի խորագիրը, որովհետև Շուշին յուաքանչյուրինս է և մենք պետք է օր առաջ վերադարձնենք Շուշիի փառքը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել նաև հուշարձանագետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ մեր բոլորի ցանկությունն ու նպատակն է, որպեսզի մնացած ցուցահանդեսները կազմակերպվեն Շուշիում:

«Շատ շուտ պետք է դուրս գալ համազգային սգից և շատ արագ սկսել վերականգնել մեր կորսվածը: Ցավոք սրտի, մեր տղաներին հետ բերել չենք կարող, սակայն մեր պատմամշակութային ժառանգությունը, մեր քաղաքներն ու բնակավայրերը կարող ենք հետ բերել, եթե պատմության դասերը ի նկատի ունենանք», -ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Խոսելով ցուցահանդեսի մասին՝ նա կարևորեց մատաղ սերնդին ցույց տալ այն պատկերը, որը ունեցել է հայկական Շուշին:

Ելույթով հանդես է եկել նաև գրականագետ, հրապարակախոս Սոկրատ Խանյանը:

«Ինչքան էլ ավազակաբարո ուժերը կարողանան ժողովուրդներից խլել իրենց պատմական ևծ քաղաքները և գյուղերը տարածքները, միևնույն է, եթե այդ տարածքները դաջվել են տիրոջ սրտի վրա, միևնույն է դրանք պետք է վերադարձվեն», -իր ելույթում նշել է Սոկրատ Խանյանը:

Սոկրատ Խանյանն ասաց, որ Շուշիի մասին գեղարվեստական գրքեր կան, հազարավոր երգեր կան, իսկ երգը դա ժողովրդի հոգու ձայնն է, այնպես, որ Շուշին եղել է հայկական, հայերն են կերտել և նուրից այն կլինի Արցախ աշխարհի զարդը:

«Շուշին պետք է շնչի իր հայկական ոգով: Ինչքան էլ, որ այսօր մեր հարևանները եկեղեցու գմբեթը փոխեն և այլն, դա միամտություն, տգիտություն և անհարգանք է հարևան ժողովրդի հանդեպ: Այնպես, որ նաև Շուշիի մայր եկեղեցին պետք է դիմի Աստծուն հայերեն՝ հայ ժողովրդի անունից» -, եզրափակեց իր ելույթը Սոկրատ Խանյանը

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
558 | 0
to top