Հարմարավետ, արագ ու թեթև էլեկտրական ինքնագնացները տեղաշարժվելու հիանալի տարբերակ են և տարածված միջոց ամբողջ աշխարհում։ Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում փոխադրամիջոցի այս տեսակը։ Փողոցում մենք ավելի հաճախ ենք տեսնում էլ․ ինքնագնացներով աշխատանքի, դասի կամ հանդիպման գնացող մարդկանց։ Էլեկտրական ինքնագնացների հանարայնացման կարևոր առավելություններից են արագությունը, հարմարավետությունը, ժամանակի և ֆինանսական միջոցների խնայումը, ինչպես նաև օդն ու շրջակա միջավայրը աղտոտող արտանետումների բացակայությունը։ SOLARA-ն, լինելով կանաչ մշակույթի խրախուսող և տարածող ընկերություն, ակտիվորեն շարունակում է նպաստել էլեկտրական փոխադրամիջոցների հանրայնացմանը, ներկայանալով էլեկտրական ինքնագնացների նոր ժամանակակից տեսականիով։ SOLARA ցուցասրահում առկա են էլ․ ինքնագնացներ՝ սկսած 140․000 դրամից, որոնք մատչելի են յուրաքանչյուրին։ |