MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
ՀՀՀԴ–ի անդրանիկ հայտարարությունը
15:43, 12.06.2021
1701 | 0
Հավերժ հզոր Հայաստան դաշինքը (ՀՀՀԴ) ստեղծվել է 2021 թվականի հունվարի մեկին Հզոր ռազմիկ ՀԿ–ի նախագահ Սարգիս Մանուկյանի նախաձեռնությամբ, ով 2016 թվականից Արկադի Տեր–Թադևոսյանի հրամանով ղեկավարում է ԴՕՍԱՖ–ի դրոնների դպրոցը։ ՀՀՀԴ–ի կազմի մեջ են Հայոց մայրերի համախմբություն հանձնառության նախագահ Կարինե Այվազյանը (ում աջակցում էր լուսահոգի Արկադի Տեր–Թադևոսյանը նույն ինքը Կոմանդոսը), Սեպուհական շարժում և Հայ արիներ Հայկազուների ազգային միավորում ՀԿ–ների նախագահ գեներալ Լևոն Մխիթարյանը, Իրավագիտակից հայորդի ՀԿ նախագահ Վլադիկ Գալստյանը, Առաջադեմ կանանց միություն ՀԿ նախագահ Վարդուհի Գևորգյանը և Հայրենիք Հայրենակցական միությունների համակարգող խորհուրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը։
Մեր մոտակա առաջնահերթ նպատակն է ապահովել արտահերթ խորհրդարանական ընտրությունների բնականոն ընթացքը և անաչառությունը, քանզի այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, սեղանին դրված է հայոց պետականության լինել չլինելու, հայի լինել չլինելուհարցը, և մենք հապաղելու իրավունք չունենք, մեր նախնիները մեզ հազարամյակների պատմական ժառանգություն են թողել, և մենք էլ պարտավոր ենք այդ պատմական ժառանգության կրողը և փոխանցողը լինել ներկա և գալիք դարերում։

––––Կոչ ենք անում հայ ժողովրդին ակտիվ մասնակցություն ցուցաբերել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանզի ամեն մի ձայն որոշիչ է և այդ մեկ ձայնից կախված է լինելու մեր բոլորի վաղվա օրը։

–––Կոչ ենք անում ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին գործել կոռեկտության սահմաններում, և չսրել երկրում ստեղծված առանց այդ էլ պայթունավտանգ դրությունը։

–––Կոչ ենք անում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հավատարմագրված վստահված անձանց, միջազգային դիտորդներին, ինչպես նաև օրինապահ մարմիններին աչալուրջ լինել և թույլ չտալ որևէ անօրինություն։

–––Կոչ ենք անում հնարավոր ընտրվող և չընտրվող կողմերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքին ծայրահեղ լարվածության պայմաններում ցուցաբերել բարձր գիտակցություն և զսպվածություն, և ամեն կերպ կանխել հնարավոր քաղաքացիական բախումները, որոնք հղի են ողբերգական հետևանքներով։ Եկեք չմոռանանք 2008 թվականի մարտի մեկը։
ՀՀՀԴ–ն ամեն բան անելու է կանխելու հնարավոր հետընտրական բախումները և դրանից բխող հնարավոր ողբերգական հետևանքները։

Մենք բաց ենք և պատրաստ ենք համագործակցելու բոլոր հայրենանվեր առողջ ուժերի հետ։
Մեր հետագա անելիքների հետ կապված ձեզ կտեղեկացնենք դաշինքի մամուլի էջի միջոցով, Աստված պահապան հայ ժողովրդին և հայոց պետականությանը։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Հավերժ հզոր Հայաստան դաշինք (ՀՀՀԴ)
to top