MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
Ֆեյսբուքյան «մարաթոն» ի աջակցություն Աշոտ Անդրեասյանի
16:19, 14.06.2021
1315 | 0
500-ից ավելի երիտասարդներ նախաձեռնել են ֆեյսբուքյան «մարաթոն» ի աջակցություն Աշոտ Անդրեասյանի։ Երեկվանից հարյուրավոր երիտասարդներ իրենց էջերին լուսանկարներ են տեղեդրում «Իմ պատգամավորը Աշոտ Անդրեասյանն է», «հաղթանակը մոտ է», «լավագույն քաղաքական գործիչ», «ընտրեք N14» և նմանատիպ այլ գրառումներով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ նախաձեռնողը եղել են ԲՀԿ Երիտասարդների Միության ուսանողները, այնուհետև ֆլեշմոբը տարածվել է նաև Անդրեասյանի կողմնակից և ԲՀԿ համակիր քաղաքացիների վրա։ Նրանց շարքերում են նաև մի շարք Հասարակական կազմակերպությունների, երիտասարդական նախաձեռնությունների, նախաձեռնող խմբերի պաշտոնական էջեր։
Աշոտ Անդրեասյանը Բարգավաճ Հայաստան Կուսակցության ընտրացուցակում 28-րդ համարն է։ Նա նաև զբաղեցնում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահի պաշտոնը։ 7-րդ գումարման Ազգային Ժողովում հանդիսացել է Ազգային Ժողովի փոխնախագահի օգնական։ Անդրեասյանին շատերը ճանաչում են որպես Հայրենիքի Փրկության շարժման «հերոսներից» մեկը և որպես ակտիվ ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Աննա Ահարոնյան
to top