MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+26 °C
Ռուսական նավթային հսկա Lukoil-ը շահագործում է 20 ՄՎտ հզորությամբ արևային կայան
17:27, 16.06.2021
1269 | 0

Ռուսական նավթագազային մատակարար Lukoil-ը սկսել է շահագործել իր երկրորդ արևային կայանը՝ Ռուսաստանի հարավում, Վոլգոգրադում:

20 ՄՎտ հզորության կայանը կառուցվել է նավթավերամշակման գործարանում, ֆոտովոլտային վահանակներով, որոնք տրամադրել է Ռուսաստանում տեղակայված Hevel Solar-ը:

«Ֆոտովոլտային կայանը բաղկացած է 60, 000 բազմաբյուրեղ վահանակներից, որոնց յուրաքանչյուրի հզորությունը 330Վտ և 335Վտ է», – նշել է արտադրողի խոսնակը:

«Այս նախագիծը 15 տարվա պայմանագրով իր հզորությունը կմատակարարի մեծածախ էլեկտրաէներգիայի և հզորությունների շուկային հատուկ գնով»:

Հաստատությունը գտնվում է նավթավերամշակման գործարանի տարածքում, որը բաղկացած է 17 չօգտագործված տեղանքներից և ընդհանուր առմամբ 50 հա տարածք է:

Lukoil-ը Ռուսաստանում շահագործման հանձնեց իր առաջին՝ 10 Մվտ հզորությամբ արևային կայանը 2018-ին: Այդ կայանը գտնվում է Lukoil-ի Վոլգոգրադի վերամշակման գործարանում՝ հողամասերի վրա, որոնք չեն ներգրավվում արտադրության ցիկլում:

Նավթային հսկան շահագործում է նաև երկու 9 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ Ռումինիայում գտնվող սեփական վերամշակման գործարաններում, իսկ Բուլղարիայում՝ 1, 3 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան:

Ծրագիրը Բուլղարիայում ստացել է 12-ամյա պիտանելիության ժամկետ, մինչդեռ Պլոյեստիի գործարանը, հարավային Ռումինիայում, կառուցվել է երկրի կանաչ սերտիֆիկացման սխեմայով:

Author: Ani
The article published in the Spokesperson project.
Share with friends
Ani
15:37, 23.12.2021
2551 | 0
15:35, 23.12.2021
2203 | 0
14:54, 20.12.2021
2032 | 0
to top