MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
«Տաշիր» ընկերությունում Ադրբեջանի մեղադրանքները Սամվել Կարապետյանի նկատմամբ աբսուրդ են որակել
12:49, 19.06.2021
2037 | 0

«Տաշիր» ընկերությունների խումբը աբսուրդ է որակել դրա նախագահ Սամվել Կարապետյանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները: «Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն աբսուրդ են եւ ոչ մի հիմք չունեն», - ասված է ընկերության արտաքին կապերի վարչության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

Ընկերությունում հայտարարել են, որ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը, որի մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հարուցվել է քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու շինծու մեղադրանքով: «Այն, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց համար, զարհուրելի եւ անընդունելի է», - ասել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ես զարմանում եմ, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները համառորեն շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին տարածաշրջանի վերականգնմանը, որը նրանք ոչնչացրին», - Կարապետյանի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը:

Միևնույն ժամանակ ընկերությունը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տարիներ շարունակ նախաձեռնել եւ իրականացրել է բացառապես սոցիալական եւ հումանիտար ծրագրեր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում. կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: «Արդյունքում այդ օբյեկտներից մի քանիսը ոչնչացվեցին ադրբեջանական բանակի կողմից: Ընդ որում, զոհվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ», - ասել են մամուլի ծառայությունից: «Տաշիր» ընկերությունների խումբը եւ անձամբ Սամվել Կարապետյանը մարդասիրական օգնություն են ցուցաբերել եւ շարունակում են ցուցաբերել ռազմական բախման ընթացքում տուժած հայ ժողովրդին եւ խաղաղ բնակիչներին», - ասվում է հաղորդագրության մեջ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Hayarpi Nersisyan
to top