Ա՜ստ հանգչի (անո՜ւն – ազգանո՜ւն) Տարեթվեր` ծնվա՜ծ – մահացա՜ծ, Ու տարեթվերն իրարից զատող Փոքրիկ գծիկում - Պարփակված մի կյանք… Մոր շիրմաթմբին մի բառը հերի՜ք է, Ոչ անո՜ւն, ո՛չ էլ ազգանուն, Ոչ տարեթվե՜ր ու ոչ էլ գծի՛կ՝ Մեծատառ մի «ՄԱՅՐ» կա՛մ էլ թե «Մայրիկ» * Աստ հանգի մի՜…Լո՜ւյս Կամ մի Արեգա՜կ, մի սի՜րտ կաթոգին Կա՛մ մի ջերմությո՜ւն, Քանի որ աշխարհի մայրերը նո՜ւյնն են Ու չունեն անո՜ւն-ազգանո՜ւն: Հիմա ինձանից հեռո՜ւ է Մայրս, Չգիտեմ քանի՜ աստղային տարի, Պա՜րզ, շա՜տ պարզ լսո՜ւմ եմ ձայնը. - Որդի՜ս, նման բան մտքովդ չանցնի… Մենք՝ մայրերս, կարող ենք այրվե՜լ, Մոմի պես հալվե՜լ փոքրանալ, Այնքա՜ն, որ դառնանք բարի փերիներ Բայց հանգչե՜լ, հանգել՝ Չկա՛ նման բան… Մայրական մեր ա՜չքը հսկո՜ւմ է վերից՝ Ինչպես, որ կի՜նդ է հսկում քո որդուն, Ի՞նչու ես եկել այսքան ուշ ժամի՜ - Աչքերդ թրջո՜ւմ ապարդյուն… Քարի հետ խոսե՜լը գործ չե՜մ համարում, Հերի՜ք է անշունչ քարի հետ խոսես, Տղա ջան վե՜ր կաց, , վե՜ր կաց գնա տո՛ւն Այդ քարը սա՜ռն է, Ցո՜ւրտ է, կմրսե՜ս… * Աստ հանգչի մի՜…Լո՜ւյս Կամ մի Արեգա՜կ, մի սի՜րտ կաթոգին Կա՛մ մի ջերմությո՜ւն, Քանի որ աշխարհի մայրերը նո՜ւյնն են Ու չունեն անո՜ւն-ազգանո՜ւն: Ս, Ումառ-Հարությունյան |