МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+27 °C
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է
18:50, 22.06.2021 | mamul.am
6255 | 2

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը՝ հավելելով, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը՝ ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Поделись с близкими
наверх